Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

01 մայիս 2020 12:12

Իսկապես, Արսեն Թորոսյանը ՀՀ կառավարության «ամենապրոֆեսիոնալ» նախարարն է

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.


«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր նախարարական գործունեությունը սկսեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում լայնածավալ ստուգումներով։ Պատահակա՞ն էր արդյոք «օբյեկտի» ընտրությունը։ Արդյոք Հայաստանի այլ հիվանդանոցներ, «նախկին, կոռումպացված ռեժիմի» ժամանակ մաքրեմաքու՞ր էին աշխատել և աշխատում, թե՞ միակ պատճառը հիվադանոցի տնօրենի, Սերժ Սարգսյանի խնամի լինելն էր և նախարարն ընդամենը կատարում էր Սիրելի Առաջնորդի պատվերը։


Հաջորդը նախարարի բյուջետային հատկացումներն էին։ Եվ նախարարն առատաձեռնորեն ֆինանսավորեց նախկինում, իր իսկ գլխավորած, նախարար դառնալուց հետո այն կնոջը փոխանցած կլինիկան։ Իհարկե, այստեղ որևէ կոռուպցիա գոյություն չունի, չէ՞ որ կլինիկան միջազգային չափանիշներով աշխարհի լավագույններից է։ Ուղղակի զարմանալի է, թե ինչպե՞ս է այն կայացել «նախորդ, հանցավոր ռեժիմի» ժամանակ։ Հավանաբար Սաշիկը 50% փայ է ունեցել։


Հետագայում նախարարը ելնելով ժողովրդի շահերից որոշեց փակել մարզային մի քանի ծննդատներ, հետո ՁԻԱՀ-ի կենտրոնը։ Հպարտ նախարարը հերոսաբար հայտարարեց, որ չի պատրաստվում կատարել ՀՀ դատարանի որոշումը։ Հետո եկավ չարաբաստիկ համաճարակի շրջանը և բարձր կարգի մասնագետը հայտարարեց, որ այդ հիվանդությունն առանձնապես վտանգավոր չի, օրինակ ինքն անձամբ վերադարձել է Կորեայից, ուր ավելի քան 3000 վարակակիրներ կան, բայց տեսեք, ոչ միայն ինքը չի վարակվել, այլև իր երեխաներին դպրոց է ուղարկում։


Հետո խոստովանեց, որ վարակը «շրջանառությունից»(՞) դուրս է եկել և նաև որպես , ոչ միայն բժիշկ, այլև լեզվաբան, ներմուծեց «պացիենտ», «պենետրացնել» բուն գրական բառերը։


Նախարարի բարձր մասնագիտական և կազմակերպչական հմտությունների շնորհիվ այսօր Հայաստանը վարակի տարածման չափերով ,արդեն տարածաշրջանային ռեկորդների է ձգտում։ Նախարարի վերջին աննախադեպ, հույժ կարևոր որոշումներից էր Երևանի տուբերկուլյոզային դիսպանսերին ֆինանսավորումից զրկելը։


Իսկապես, Արսեն Թորոսյանը ՀՀ կառավարության ամենապրոֆեսիոնալ նախարարն է և միանգամայն արժանի ամենաբարձր պարգևավճարների»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր