Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

01 մայիս 2020 12:32

Գավառի զինված միջադեպը սկսվել է գիշերային ակումբի լվացարանում թքելուց. Նոր մանրամասներ. Առավոտ

Նորատուսցիների ու գավառցիների միջեւ տեղի ունեցած զինված միջադեպը հին պատմություն ունի: Գավառի բնակիչը Aravot.am-ին պատմեց, Գավառում շրջանառվող լուրերի համաձայն, որ դեռ ամիսներ առաջ՝ Գավառի գիշերային ակումբում անչափահաս տղաները ակումբի լվացարանում թքելու թեմայով վիճաբանություն են ունեցել, խառնվել են նրանց ծնողներն ու հարազատները, վեճը ամիսներով շարունակվել է. «Մի քանի ամսվա պատմություն է, անընդհատ այդ գործընթացը գնացել է, անընդհատ դեպքեր են եղել, մինչեւ եկել, հասել է այս գագաթնակետին»: Անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկությանը, թե միջադեպի ժամանակ սպանված «Նորատուսի արջի» եղբայրը մտել է Գավառի հիվանդանոց ու դուրս եկել արյունոտ բերանով՝ հայտնելով, որ խմել է իր եղբորը սպանողի արյունը՝ պարոն Մարուխյանն ասաց. «Հո կինո չէ, վամպիր չէ: Չափից շատ հիմարություններ գրվեցին: Նման բան ո՞նց կարող է լինել»:
Գավառի բժշկական կենտրոնը՝ հարձակումից հետո


Նա վստահեցրեց, որ Գավառի բ/կ-ում էլ ոչ թե միջադեպի մասնակիցներից երկուսի պարանոցն են կտրել, այլ եղել է դանակահարություն, ընդ որում լրատվամիջոցները նշում էին, որ հիվանդանոցում երկու եղբոր պարանոց են կտրել, բայց պարոն Մարուխյանն ասաց՝ երկու եղբայր չեն եղել. «Պարանոցները, որ կտրեին՝ մի քիչ ֆանտազիա կլիներ էլի, ոնց կենդանի կմնային: Պարանոց չեն կտրել, դանակահարություն է եղել, բայց նրանք եղբայրներ չեն եղել»: Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ որ հիվանդանոց ներխուժածները երկու հոգու պարանոց կտրել են. «Մեկինը պարանոցի հատվածում կտրած վերք է եղել, բայց կենսական օրգաններ՝ անոթներ եւ այլն չեն վնասվել, մյուսինը՝ ծակած վերք էր, կյանքին վտանգ չսպառնացող»:


Լրատվամիջոցները գրել էին, որ միջադեպի մասնակից երկու հոգին Գավառի հիվանդանոց էին տեղափոխվել դեպքից փախուստի ժամանակ վթարի ենթարկվելու հետեւանքով, պարոն Կարապետյանը հերքեց այս տեղեկությունը. «Վթար չի եղել, հրազենային վիրավորումով են եկել: Այս պահի դրությամբ, մեզ մոտ միջադեպի մասնակից չկա, բոլորին ուղարկել ենք Երեւան: Մեկին վիրահատել ենք, մնացածին էլ առանց վիրահատելու ենք ուղարկել: Մեզ մոտ, ի սկզբանե, տեղափոխվել էր դեպքի մասնակից չորս հոգի»: Ըստ նրա՝ պարանոցի հատվածում վերք ստացած միջադեպի մասնակիցներից մեկը իրենց մոտ էր տեղափոխվել հրազենային վիրավորումով: Իրենց մոտ էին տեղափոխվել նաեւ միջադեպի ժամանակ սպանված Գավառից քննիչը եւ «Նորատուսցի արջ» անունով հայտնի երիտասարդը: Իսկ թե նրանք ինչ վիրավորումներ էին ստացել, պարոն Կարապետյանն ասաց՝ չի կարող ասել: 
Գավառի բժշկական կենտրոնը՝ հարձակումից հետո


Մեր հարցին, թե արդեն հաշվարկե՞լ են, թե ինչքան է կազմում միջադեպի մասնակիցների հարազատների կողմից վնասված հիվանդանոցի գույքի վնասի չափը, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Առողջապահության նախարարության կողմից մասնագետ է եկել, ասել ենք՝ ինչ է վնասվել, որ վերանորոգեն»: Լրատվամիջոցներում կային նաեւ տեղեկություններ, որ ոստիկանները չեն դիմադրել հիվանդանոց ներխուժած մարդկանց, պարոն Կարապետյանն ասաց, որ բուժանձնակազմին հեռացրել են այդ ժամանակ, իրենք ոչինչ չեն տեսել: Բայց ներխուժած քաղաքացիները, ըստ նրա, եղել են շատ, բայց ոչ զինված :

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր