Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

01 մայիս 2020 15:36

Մինչ Ավինյանն ու Գաբրիելյանը հերքում են ամառանոցում միջադեպի մասին հրապարակումը, նոր ծեծկռտուքի մասին լուրեր են շրջանառվում

Օրեր առաջ Politik.am-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել էր, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինանի ներկայությամբ միջադեպ է տեղի ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի՝ Նավակ Ճոճողի միջև։ Կառավարության ամառանոցում տեղի ունեցած գինարբուքից հետո, Ավինյանի ու Նավակ Ճոճողի վեճն այնքան է թեժացել, որ բանը հասել է բռունցքներին։ Նավակ Ճոճողը իրեն բավական ագրեսիվ է պահել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բաժակ է նետել Նավակ Ճոճողի ուղղությամբ՝ վերջինիս հանդարտեցնելու համար։

Միջադեպին մասնակից է եղել նաև նախարար Սուրեն Պապիկյանը։


ArmDaily.am-ի հետ զրույցում Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշեց, որ նման բան չի եղել.«Կատարյալ սուտ է: Դրա վերաբերյալ Վահագն Ալեքսանյանը գրառում է կատարել և հերման պահանջ ներկայացրել»:


Դիտարկմանը` նման հանդիպում, հավաք եղել է, Հունանյանը նշեց, որ չի կարող ասել. «Բայց որ դա սուտ է, որ նման միջադեպ է եղել, կարող եմ հաստատ ասել»: Վիլեն Գաբրիելյանը նույնպես հերքեց, որ նման բան է եղել. «Ծայրից ծայր սուտ է, անհեթեթություն»:


Դիտարկմանը` ինչ հարաբերություններ ունի Ավինյանի հետ, Գաբրիելյանը նշեց. «Լավ, բարիդրացիական, թիմային»:


Նշենք, որ ՔՊ մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է նյութին և գրել. « Այսօր politik.am կայքում հրապարակվել է «Նավակ Ճոճողը գործի է դրել բռունցքները, Փաշինյանը կանչել է անվտանգության աշխատակիցներին. ծեծկռտուք կառավարական ամառանոցում» վերնագրով հոդվածը, որում նկարագրվում է միջադեպ, որն իբրև տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների միջև։ Հայտնում եմ, որ հոդվածն ամբողջությամբ սուտ է և հանդիսանում է այն գրած լրագրողի երևակայության արգասիք։


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը politik.am լրատվականից պահանջում է անհապաղ հերքել հոդվածն ամբողջությամբ և ներողություն խնդրել»։


Նշենք, որ հրապարակումից հետո նաև լուրեր տարածվեցին, որ Տիգրան Ավինյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և ազատվել է աշխատանքից, սակայն վարչապետի և Ավինյանի խոսնակները հերքեցին դրանք:


Հ. Գ. Երեկ այս նյութը պատրաստ էր հրապարակման, սակայն քանի որ երկու կողմերն էլ համառորեն հերքում էին միջադեպի մասին լուրերը՝ զերծ մնացինք այն հրապարակելուց։ Եւ մինչ կողմերը հերքում են, այսօր politik.am-ը գրել է, որ այս միջադեպը շարունակություն է ունեցել։


Ըստ լրատվամիջոցի՝ «Նավակ Ճոճողը, մամուլում տեսնելով կառավարության ամառանոցում տեղի ունեցածի մասին լուրը՝ շտապել է կառավարության շենք՝ «ատչոտ» պահանջելու Ավինյանից և նրան մեղադրել է իրենց միջև տեղի ունեցածի մասին մամուլի արտահոսք կազմակերպելու մեջ։ Ավինյանն ասել է, որ ինքը կապ չունի լուրի հրապարակման հետ, Նավակ Ճոճողը պնդել է, որ չի հավատում նրան։ Փոխադարձ հայհոյանքներին հաջորդել էլ ծեծկռտուքը։ Այս անգամ ևս երկու պաշտոնյաների վեճը դադարեցվել է անվտագության աշխատակիցների միջամտությամբ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր