Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

05 մայիս 2020 10:00

Կորոնավիրուսը հետաձգել է Ադրբեջանի «պլանները»՝ ապրիլի վերջին ռազմական գործողություն էին սկսելու. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամանատարական կազմի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը չափազանց մեծ է,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ նշելով, որ նախարարը երկրի հրամկազմին դրանից բխող համապատասխան ցուցումներ է տվել:


«Ադրբեջանական բանակը, վերջին 2 ամիսներին հատկապես, բավական ինտենսիվ զորախաղեր է անցկացնում` ներգրավելով գրեթե բոլոր ստորաբաժանումները` օդուժ, հրետանի, ռադիոէլեկտրոնային պաշտպանության ստորաբաժանումներ եւ այլն։


Մեր հարեւան երկրում նաեւ տեսակետ է շրջանառվում, որ կորոնավիրուսը փոքր-ինչ շեղել է իրենց, այսպես ասած, գրաֆիկից՝ ակնարկելով, որ եթե չլիներ կորոնավիրուսը, ապրիլի վերջին ռազմական գործողություն էին սկսելու: Հասանովը հանձնարարել է նաեւ հետախուզական աշխատանքներ տանել մեր թիկունքում, ինչը ենթադրում է անօդաչու թռչող սարքերի ակտիվացում: Իսկ դա իր հերթին առաջնագծում լարվածության աճի է հանգեցնելու»,- ընդգծեց Վիտալի Մանգասարյանը:


Ռազմական փորձագետի փոխանցմամբ` ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունն այս փուլում քարոզչական գրոհի է անցել, գրեթե բոլոր լրատվամիջոցները ռազմատենչ վերնագրերով տարածում են Հասանովի հայտարարությունը։ Այս եւ մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով, շեշտեց մեր զրուցակիցը, պետք է էլ ավելի բարձրացնենք զգոնությունը թե՛ բանակում, թե՛ հասարակության շրջանում` պատրաստ լինելով զարգացումների ցանկացած սցենարի. «Ապրիլին առաջնագծում, վերջին 1-1,5 տարիների համեմատ, լարվածության աննախադեպ աճ է գրանցվել։ Բացի հրաձգային զենքերի ակտիվ կիրառումից՝ նաեւ հրետանային միջոցներ, մասնավորապես ականանետներ են գործի դրվել։ ՊԲ հակաօդային ստորաբաժանումների կողմից խոցվել է հետախուզական Օrbiter 3 տեսակի իսրայելական արտադրության ԱԹՍ։ Ադրբեջանական ռազմական ավիացիան թեեւ չի խախտել ՀՀ օդային տարածքը, բայց շփման գծին բավականին մոտ մանեւրումներ է կատարել»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր