Դավադրություններ․ Փաշինյանն Ավինյանին կասկածում է հեղաշրջում անելու ցանկության մեջ, Արարատ Միրզոյանի մերձավորներին էլ խաղից հանում է․ «Հրապարակ»
![](https://armlur.am/wp-content/uploads/2020/03/%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6.jpg)
Ի վերջո պատճառը ո՞րն է։ «Հազար ու մի պատճառ է նշվում»: Հիշեցնենք․ Աննա Կարապետյանն Արարատ Միրզոյանի պրոտեժեն է՝ ամենաշատը գործուղումների մեկնած պատգամավորը, նաև հեղինակն է այն օրինագծի, որով առաջարկվում էր, որ Արարատ Միրզոյանը դառնա Անվտանգության խորհրդի անդամ, սակայն իմքայլականներն օրինագիծը տապալեցին։
Տիգրան Ավինյանի հանդեպ կա վերապահում, հիմա էլ Արարատի մերձավորներին են խաղից հանում, ո՞րն է պատճառը, ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին շրջանում Արարատը, Ավինյանը, Թորոսյանը մոտ-մոտ են անում միմյանց։ Նիկոլն Ավինյանին կասկածում է «պերեվառոտ» անելու ցանկության մեջ, անընդհատ դա հասկացնում է»,- ասաց մեր աղբյուրը: Վերջին շրջանում Նիկոլը սկսել է հաճախ հավաքել ՔՊ պատգամավորներին, երբ էլ չի հավաքում, «զումով» է հետները նիստ անում, առաջ ամիսը մեկ էիք հավաքվում, չէ՞․ հարցրինք իմքայլական Հովիկ Աղազարյանին։
«Հա, առաջ ամիսը մեկ էր, հիմա եթե ընթացիկ կարևոր հարցեր են լինում, համատեղ քննարկում ենք»: Աննա Կարապետյանը մասնակցո՞ւմ էր վերջին նիստին։ «Աչքովս չընկավ, ես 5-րդ շարքում եմ նստում»: Նրա՝ մանդատը դնելու հարցն այս անգամ չե՞ք քննարկել։ «Ոչ, մենք այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրինագծերի նկատմամբ մեր վերաբերմունքն էիք քննարկում»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։