Տեսանյութ.Այս նախագծի ընդունումը մեծ տրագեդիա չէ.Եթե մի քիչ էլ ձգենք, մայիսին էլ մարդ չի մնա

«Նույն արցախյան ազատամարտի մասնակիցներին հինգ հազար դրամ հավելավճարը, որ տալիս է պետությունը՝ թոշակի անցնելու դեպքում, շատ մեծ պրոբլեմ են սարքել: Կուզենայի մեր կառավարությունը դրան ուշադրություն դարձներ»,-ասաց նա:
Սասուն Միքայելյանը նշեց, որ արցախյան ազատամարտի վետերաններն էլ նպաստավոր վիճակում չեն եւ ունեն սոցիալական մեծ խնդիրներ: «Ոչ թե մենք լացում ենք, այլ հարցեր կան, որ պետք է ըստ արժանվույն գնահատվի: Այսօր գիտեք, որ Արցախի պատերազմի վետերաններն էլ ոչ բարվոք վիճակում են, սոցիալական մեծ խնդիրներ ունեն: Ոչ թե մենք լացում ենք, այս հարցեր կան, որ պետք է ըստ արժանվույն գնահատվի»,-ասաց Սասուն Միքայելյանը:
Ըստ նրա՝ այս նախագծի ընդունումը՝ մեծ տրագեդիա չէ: «Եթե մի քիչ էլ ձգենք, մայիսին էլ մարդ չի մնա, կեսն էլ կթեթեւանա, ինձ թվում է՝ կարելի է անել»,-ասաց պատգամավորը:
Նախագիծը օրակարգ չընդգրկվեց եւ ստացավ 39 կողմ ձայն, 77 դեմ եւ երկու ձեռնպահ: Նշենք, որ նախագծով առաջարկվում էր, հաշվի առնելով հաղթանակի 75 տարին է լրանում, պատվովճարը կրկնապատկեր եւ սահմանել 200 հազար դրամ, եւ նրանց թիվն է 276 հոգի:
«Իմ քայլը» խմբակցությունից Արփի Դավոյանը նշեց, որ նախագիծը բավականին քննարկվել է առողջապահության եւ սոցիալական հացրերի մշտական հանձնաժողովում. իրենք գտնում են, որ կառավարության որոշմամբ է այդպիսի որոշումները կայացվում եւ օրենքով նման գումարներ ամրագրելը ճիշտ չեն համարում: Նա հիշեցրեց, որ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին այս տարի հաղթանակի 75 ամյակի առիթով 300 հազար դրամ է տրամադրվելու: