Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 16-ի համար          ՀՀ-ում սննդամթերքի գնաճը հատել է 30 տոկոսի շեմը՝ որոշ դեպքերում հասնելով 42.1-ի. Փաշինյանը խաբել է. Մաս 232. «Ժողովուրդ»       Ով իր ռեպլիկով սադրեց Արգիշտի Քյարամյանին, ինչու Անդրանիկ Քոչարյանը սրեց իրավիճակը. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»    

06 մայիս 2020 14:06

Տեսանյութ.Քյանդրբազություն.Հիմա տեսա՞ք, որ ես կապ չունեմ Միքայել Մինասյանի հետ, իրենք կապ ունեին

Այդ հարցին կարող է վերաբերմունք ունենալ երեք մարդ՝ Վանեցյան, Մինասյան, Փաշինյան. Առաջին երկուսը ասել են, մինչեւ Փաշինյանն էլ իր տեսակետը չմեկնաբանի, ես որեւէ ձեւով չեմ կարող մեկնաբանել: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, ըստ որի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի անունից իրեն առաջարկ է արել, ինչն ինքը մերժել է:


«Հիմա կարող է Փաշինյանը ասի՝ սուտ են ասում: կարող է ասի՝ այո, ես հանձնարարել եմ: Ես ուրիշ հարց եմ տալու Փաշինյանին, բայց վստահ եմ, որ իրենց պատգամավորներից ասած կլինեն, որ հարցը հնչեցնեն, որ ինքն էլ պատասխանի ու այդ թնջուկը հանգուցալուծում ունենա»,-ասաց Մարուքյանը:


Նա եւս մեկ անգամ հերքեց, թե կապ ունի կամ կապ է ունեցել Միքայել Մինասյանի հետ. «Շահեկան է մարդկանց կապել նախկին իշխանությունների տարբեր մարդկանց հետ: Հիմա տեսա՞ք, որ ես կապ չունեմ, իրենք կապ ունեին: Երեկ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ Վանեցյանն ու Մինասյանը հին ընկերներ են: Այսինքն դուք Մինասյանի հին ընկերոջը նշանակել էիք ԱԱԾ պե՞տ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր