Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

08 մայիս 2020 15:35

ԱԺ-ի ծեծկռտուքը հոգիս տակն ու վրա արեց․ այս ամենը հիշեցնում են նախորդներին

Այսօր ԱԺ-ի ծեծկռտուքը հոգիս տակն ու վրա արեց ու հիշեցի, որ այս հոդվածը գրել եմ 2 տարի առաջ, որտեղ շատ խրախուսել եմ հեղափոխությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ավանագնու նախկին անդամ Անահիտ Բաշխյանը։


 «Նաև գրել եմ․


 «Բայց… կան մտահոգություններ: Հիշեցնեմ Նիկոլի բանաձևը՝ հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը:


Նիկոլի առաջնորդությամբ, իր թիմակիցների հետ մեր ժողովուրդը պայքարեց իշխանության կուսակցականացված համակարգի դեմ՝ անկախ պրոֆեսիոնալիզմից, սակայն այսօր կառավարության կազմը ձևավորվում է միայն կուսակցական պատկանելիության սկզբունքով կամ նրանցով, ովքեր քայլել են Նիկոլի հետ՝ անկախ պրոֆեսիոնալ մակարդակից: Առկա է անհանդուրժող վերաբերմունք ցանկացած քննադատության նկատմամբ, որն անընդունելի է ու հիշեցնում է նախորդներին»։


 


Կարծես, հիշեցնում են․․․», - գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր