17:00 - Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը         16:44 - Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել.կորոնավիրուսի տարածման դեպքերը շարունակում են ավելանալ Գեղարքունիքի մարզում      16:17 - Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը․ Արտասովոր երեւույթին Կոտայքի մարզի բնակիչներն ականատես էին եղել    

09 մայիս 2020 09:59

Տեսանյութ.Մենք մեզ տեսնում ենք հաջորդ իշխանություն․ Էդմոն Մարուքյան

Ամբողջ ծեծկռտուքի ժամանակ վարչապետը եղել է դահլիճում, եթե նա իր տեղից վեր կենար, գոռար, իր թիմին ասեր մի արեք, այդ ամեն ինչը կդադարեր, բայց նա չարեց դա: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:


«Նա չարեց այդ ամեն ինչը: Ես հիմա անալիզ եմ անում ու մտածում՝ ինչո՞ւ: ինչի՞ն էր նա սպասում, որ 88 հոգով հարձակվել են 17 հոգու վրա ու ծեծեցին: Նա մինչև վերջ եղել է դահլիճում, բայց մարդիկ բրիֆինգ էին անում, ասում՝ վարչապետն էնտեղ չէր, դա սուտ է, տեսանյութերը կան»,- ըդնգծեց նա:


Մարուքյանը անդրադարձավ վարչապետի ելույթի սուրճի հատվածին: Նա պատմեց, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունից հետո ինքը հրավիրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, հնչեցրել իրեն հուզող հարցերը, ապա հաջորդ օրը հրավիրել է վարչապետին և նորից նույն թեմայի շուրջ խոսել:


«Վարչապետն այօր իր ելույթում ասաց՝ այո, երեկ ԼՀԿ խմաբկցության ղեկավարն ինձ հրավիրել է սուրճ խմելու, ես ընդունել եմ նրա հրավերը, ես ուղիղ ասել եմ, որ բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ դուք և ձեր գործունությունը այդ ողջ հոգեբանական, բարոյական բռնությունները և ի վերջո ֆիզիկական բռնությունները կոծկելու պլանի մի անբաժան մասն եք: Լրագրողներն ինձ հարցնում են, բա ներքաղաքական հարց չէի՞ք քննարկել»,- ասաց Էդմոն Մրուքյանը:


Պատգամավորը ընդգծեց՝ հանդիպումից հետո բրիֆինգի ժամանակ իր ասածներն ուժի մեջ են: «Ինձ հարց է տրվել՝ ներքաղաքական քննարկումներ ունեցե՞լ եք, ես ասել եմ՝ ոչ, ես փակ ներքաղաքական քննարկումներ չեմ ունենում: Փաշինյանը, որ ասում է՝ ես, Մարուքյանի աչքերի մեջ նայելով, ասել եմ, որ այո՛, պարո՛ն Մարուքյան, բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ դուք և ձեր գործունությունը այդ ողջ հոգեբանական բարոյական բռնությունները և ի վերջո ֆիզիկական բռնությունները կոծկելու պլանի մի անբաժան մասն եք: Վարչապետը որևէ բան չի ասել ինձ, ինչ-որ ֆիզիկական, հոգեբանական բռնությունների մասին որևէ խոսակցություն չի եղել»,- վստահեցրեց նա և հստակեցրեց, թե ինչպես է ամեն ինչ եղել:


«Երբ Լավրովի հայտարարության հարցի քննարկումն ավարտեց, ինձ ասաց՝ Էդմոն ինչի՞ է լարված, ես ասացի՝ տարրական հարգանքի հարց կա, մեզ անդադար ձեր թիմակիցները մեղադրում են, որ ծախված ենք: Ինքն էլ իմ աչքերի մեջ նայելով ասաց՝ այո, մենք կասկածում ենք, որ դուք, կարող է, նախորդ իշխանությունների հետ ինչ-որ կապեր ունեք: Ես էլ ասացի՝ էսքան տարի հետո, եթե այդ հարցը շարունակվում է շահարկվել, ես, իր աչքերի մեջ ուղիղ նայելով ասացի, որ բացառվում է՝ մեր ժողովրդի վստահությունը որևէ մեկի ոտի տակ մատաղ անենք: Եվ ես ասացի՝ մեզ պատկերացնում ենք հաջորդ իշխանություն: Եթե ձեզ թվում է, որ մենք ինչ-որ մեկին պետք է ծառայենք, որ գանք իշխանության, մոռացեք, բացառված է: Նիկոլ Փաշինյանի աչքերի մեջ նայելով՝ ասել եմ՝ մենք լինելու ենք հաջորդ իշխանությունը»,- պատմեց նա:


Մարուքյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը որևէ արձագանք չի տվել:
«Պադյեզդներում կծեծենք, ասֆալտին կփռենք, չգիտեմ էլ, անրադառնամ այդ ամենին, թե չէ։ Նա սպառնում է՝ ազատ խոսքը լռեցնելու նպատակով։ Անընդհատ վախեցնելով նախկինների վերադարձով, ուզում են ձեզ կոնսոլիդացել իշխանության շուրջը։ Բայց վերադարձ չկա։ Իսկ իշխանությունն արդեն վատնել է այդ վստահությունը, որ դուք տվել եք, սիրելի ընտրողներ», ասել է Էդմոն Մարուքյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր