Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

09 մայիս 2020 10:37

Տղամարդու դեմքի փոքր խալը վերածվել է 40-կիլոգրամանոց ուռուցքի՝ հասնելով մինչեւ որովայն

Ինդոնեզիայի Մեդան քաղաքից 34-ամյա Անդրիադի Պուտրան ծնվել է դեմքի վրա փոքր հետքով: Տարիներ անց այդ հետքը վերածվել է դեմքից կախվող հսկայական 40-կիլոգրամանոց ուռուցքի:


The Daily Mail-ի հաղորդմամբ՝ մանուկ հասակում Անդրիադիի ծնողները դիմել են տեղի բժիշկներին, սակայն վերջիններս ասել են, որ անհանգստանալու կարիք չկա: Բայց ժամանակի ընթացքում այդ հետքը մեծացել է:


Երբ Անդրիադին 11 տարեկան էր, նրան հերթական անգամ տարել էին բժշկի մոտ, որն ախտորոշել էր նրա մոտ նեյրոֆիբրոմատոզի ծանր ձեւը, որը գենետիկ խանգարում է եւ բացասաբար է ազդում բջջային հյուսվածքի աճի եւ զարգացման վրա:


Հետագա հետազոտությունների համար ընտանիքը չուներ գումար: Անդրիադին ընտանիքին օգնելու համար մի քանի տարի աշխատել է մոտոցիկլետների խանութ-սրահում: Ամբողջ ընթացքում ուռուցքը շարունակում էր մեծանալ: 2018 թվականին, երբ ուռուցքն ուներ այնքան մեծ քաշ, որ ազդում էր տղամարդու կյանքի որակի վրա եւ ցավ էր պատճառում, նա ստիպված էր ազատվել աշխատանքից:


Այժմ նրա ուռուցքը կշռում է 40 կիլոգրամ եւ հասնում է մինչեւ որովայնը: Անդրիադին հույս ունի, որ նրան կհաջողվի հեռացնել նորագոյացությունը վիրաբուժական ճանապարհով, ինչի շնորհիվ նա կկարողանա վերադառնալ նորմալ կենսակերպի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր