Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

09 մայիս 2020 11:14

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու146, մահվան՝ 1նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 3175 է

Հայաստանում մայիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք: Մահացել է1 քաղաքացի:


Վարակվածների ընդհանուր թիվը 3175 է, մահացածների թիվը՝ 44:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:


Մեկ օրում առողջացածների թիվը 49 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1267,  փաստացի բուժվողներինը՝ 1852: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 30397 քաղաքացի:


Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է:
Կորոնավիրուսից այսօր գրանցված մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր