Սարսափելի նվաստացուցիչ է այն, որ 99 տարով զիջելով մեր ինքնիշխանությունը Սյունիքում, որպես քաղաքական ողորմություն ստանում ենք 4 գերիների ազատումը          ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզայի դիմորդներին       Հղի կնոջը դшնակահարած ամուսինը նույն կերպ է վարվել նաև իր կնոջը փրկող տաքսու վարորդի հետ, նոր մանրամասներ    

09 մայիս 2020 17:00

Մոսկվայում կորոնավիրուսով հայտնաբերված նոր դեպքերի գրեթե կեսը 45 տարեկանից ցածր է

Ռուսաստանում, վերջին մեկ օրում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 10 817֊ով։ Նշվում է, որ հայտնաբերված դեպքերի գրեթե 41% դեպքերում վարակն անցնում է առանց ախտանիշների: Ռուսաստանում համաճարակի ողջ ընթացքում գրանցվել է վարակի198 676 դեպք։ Անցած օրվա ընթացքում հաստատված կորոնավիրուսով 5 308 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից։ Սա ռեկորդային ցուցանիշ է: Ընդհանուր առմամբ՝ 31 916 հիվանդ բուժվել է կորոնավիրուսից։ Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 104 դեպք։ Ընդհանուր առմամբ մահվան ելքերի թիվը 1 827 է։
Մոսկվայում կորոնավիրուսով հայտնաբերված նոր դեպքերի գրեթե կեսը 45 տարեկանից ցածր է, որից մոտ 5% -ը կազմում են երեխաները և 80-ից բարձր անձինք:  «Մայրաքաղաքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 5 667 նոր դեպք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր