Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

11 մայիս 2020 15:22

Ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը միջնորդել փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է միջնորդություն ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար:


«Ես միջնորդության մեջ ֆիքսել եմ դա, ինձ թվում է՝ տրամաբանությունը պարզ է, հետևյալն է․ ես, ինչպես շատերը, չափազանց շահագրգռված եմ, որ Մարտի 1-ի հետ կապված՝ հասարակության մեջ ձևավորված հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան, որ բաց կողմ չլինի, և այն համապատասխան նստվածք չթողնի: Երկրորդը, ես հարգում եմ և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը և ավանդը Արցախի Հանրապետության և ՀՀ անկախության և կայունացման գործընթացում»,- ասաց նա:


Իբրև երրորդ պատճառ՝ Կարապետյանը նշեց, որ գրեթե երկու տարի է՝ այս դատական պրոցեսը տևում է և հավանական է, որ շատ երկար ժամանակ դեռ կարող է տևել, ուստի միջնորդել է, որ խափանման միջոցը փոխվի:


Հարցին՝ արդյո՞ք այս պրոցեսը քաղաքական է, և ինքը հասարակության արձագանքից չի՞ վախենում, նախկին վարչապետը պատասխանեց.


«Այս պրոցեսը բավական գրգռված և քաղաքականացված է: Ինչպես կգնահատեն իմ քայլը՝ ես հիմնավորել եմ, կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր տեսակետը հայտնելու իրավունք ունի, չէ՞: Ոչ մեկը չի ասում՝ անմեղացրեք մեղավորին, մենք ընդամենը ասում ենք՝ պրոցեսը կատարեք այլ կերպ՝ խափանման միջոցը փոխելով»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր