Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից       Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, հիմնական ապացույցների ոչնչացում, անպատժելիություն․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին    

12 մայիս 2020 11:58

Տեսանյութ.Հակառակ կողմը ինչ է՝ նստած հաց ու սոխ է՞ր ուտում. Ես ձեր քայլերում միտում եմ տեսնում. Իմ քայլականը քննադատեց Թաթոյանին

Հայաստանում իշխող հոգեբանական բռնության մթնոլորտի հանդեպ ձեր վերաբերմունքը զրոյական է: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, ԱԺ-ում ՄԻՊ-ի 2019-ի զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:


«Երկու տարի է անցել հեղափոխությունից եւ 2 տարի շարունակ իշխանությունը որպես ընդհանուր համակարգ եւ իշխանության մեջ գտնվող առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, ենթարկվում են գոհեբանական բռնության, էլ չեմ ասում կանանց մասին ինչեր  են ասում, ինչ տիպի տեռորի են ենթարկում իշխանական կանանց եւ ձեր վերաբերմունքն ու գնահատականը զրոյական է:


Ես էստեղ միտում եմ տեսնում, ուզում եմ՝ դուք հստակ  հասկանաք, որ դուք աշխատել եք մինչեւ հեղափոխությունը եւ հեղափոխությունից հետո, բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ  իշխանությունն է, որի օրոք աշխատել եք»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը:


Նա նաեւ հավելեց, որ չի ուզում նսեմացնել ՄԻՊ-ի գրասենյակի կատարած հսկայական աշխատանքը. «Բայց ես ձեր գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում: Ինչպե՞ս է լինում, որ դուք կայծակնային արագությամբ արտահայտում եք ձեր վերաբերմունքը այս ամբիոնից մեր գործընկերոջ հնչեցրած տեքստի նկատմամբ, բայց խորքային գնահատական չեք տալիս ստեղծված իրավիճակին: Ի՞նչ է, հակառակ կողմն իր համար նստած հաց ու սոխ էր ուտում, եւ մեր գործընկերը եկավ ու վիրավորական տեքստ հնչեցրե՞ց: Ես ձեզ  խոհեմության, անաչառության, եւ իրավիճակն ավելի խորքային նկարագրելու կոչ եմ անում»:


Վաղարշակ Հակոբյանը հիշեցրեց, որ Արման Թաթոյանը ղեկավարում է անկախ մարմին, որը գործուղված է ներկայացնելու ՀՀ բոլոր քաղաքացիների շահերի պաշտպանությունը. «Ես կարդացի ձեր կանոնադրությունը եւ այնտեղ չգտա կետ, որտեղ ասվում է, որ եթե բռնություն է գործադրվում քաղաքական մեծամասնության ներկայացուցչի նկատմամբ, դուք պետք է լռեք:


Ես ձեզ ուզում եմ տեղեկացնել, չնսեմացնելով ձեր աշխատանքը, կիսով չափ որեւէ պրոցեսում ներգրավվել չի կարելի: Սա հստակ արժանանալու է քաղաքական գնահատականի: Ըստ այդմ, ես որպես ԱԺ պատգամավոր շատ դեպքերում  ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար: Որպես մարդ, ով սահմանադրությամբ օժտված է Մարդու իրավունքների պաշտպան գործուղել տվյալ հիմնարկ, ուզում եմ տեղեկացնել, որ ավելի խորքային եմ հետեւելու ձեր աշխատանքներին եւ փորձելու եմ օգնության ձեռք մեկնել ձեզ»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր