17:00 - Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը         16:44 - Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել.կորոնավիրուսի տարածման դեպքերը շարունակում են ավելանալ Գեղարքունիքի մարզում      16:17 - Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը․ Արտասովոր երեւույթին Կոտայքի մարզի բնակիչներն ականատես էին եղել    

12 մայիս 2020 15:35

Ուշքի արի երտասարդ, բավ է հայրենիքը խորտակման եզրին տանես.Հակառակորդը պատրաստվում է պատերազմի,դուք սևազգեստ մայրերին լացացնելով ման եք գալիս

«Մենք եկել ենք այն համոզման, որ կառավարությունը չի սիրում արցախյան պատերազմը,  չեն ուզում մարդկային, ջերմ վերաբերմունք ցուցաբերեն պատերազմի մասնակիցների հարազատներին»,- «Զինվոր» համակարգող խորհրդի հրավիրած ասուլիսում ասաց «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը։

Հիշեցնենք, որ զոհված զինվորների մայրերը պահանջում են, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհվածների աջակցության չափորոշիչները տարածել նաև զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների վրա։ Նրանք կառավարության դիմաց ակցիաներ էին իրականացրել այդ պահանջով։


Ս. Խլղաթյանն ասաց, որ կորոնավիրուսի պատճառով իրենք դադարեցել են իրենց ակցիաները, փորձել են զանգերի միջոցով կառավարությունից պարզել, թե արդյոք իրենց պահանջին որևէ լուծում տրվել է։

«Բացի այդ, ուզում էինք հասկանալ՝ գոնե մեր ընտանիքներին կորոնավիրուսի հետ կապված  ստեղծված իրավիճակով պայմանավորված  աջակցություն կցուցաբերեն, թե ոչ, մայիսիյան տոների առթիվ  զոհվածների ընտանիքներին գոնե պատվովճարներ տան։ Այստեղ էլ արհամարհվեցինք։ Մեր ընտանիքները մնացին ստվերում։ Բայց մենք ստվերում չենք, այս երկրի տերերն ենք, ապագան մեր տղաներն են տվել»,- ասաց նա։

Նրա խոսքով, մայրերից զանգեր են ստանում՝ մեկը չունի գազ, մյուսը հոսանք, երրորդը ջուր. «Ինչո՞ւ այս պետության մեջ այդ մայրերը պետք է մնան ստվերում։ Ինչո՞ւ չպետք է գնամ Եռաբլուր։ Դուք չպետք է գնաք։


Նախորդ կառավարությունը գալիս էր Եռաբլուր, կանգում էր եկեղեցու դիմաց, հավաքում էին, զրուցում էին մեզ հետ, ոչինչ չէին անում, բայց բարոյապես կանգնում էին մեր կողքին, հիմա գալիս են, մի պսակ են դնում, գնում են, զոհվածի ընտանիքին էլ ասում են՝ Եռաբլուր մի եկեք, կորոնավիրուս է»։

«Կառավարությունը մեզ համարում է ընդդիմադիրներ։ Նախկին իշխանությունն էլ չի արել, դու էլ չես անում։ «Մարտի 1-ի» դեպքերով, որ գումար են տվել իրենց,  ընդդիմադի՞ր չէին։ Լուրեր եմ կարդացել, որ 10 միլիոն դրամ են տալիս, որ գնան դատարաններում ցուցմունքներ տան։ Չեմ կարող պնդել, կարդացել եմ»,- ասաց Ս.Խլղաթյանը։

Նա նշեց, որ չնայած կորոնավիրուսին, մայրերը պատրաստ են կրկին գնալ ու կանգնել կառավարության դիմաց։

Ազատամարտիկ, երրորդ կարգի հաշմանդամ Հայկ Եղիազարյանն ասաց, որ  մի քանի անգամ վիրավորվել է, 18 տարի «Սթրես» կենտրոնում բուժում է ստացել 200 այլ ազատամարտիկների հետ։


«Այս տարի մեզ պետպատվեր չեն տրամադրում։ Նախկինում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էր տրամադրում պետպատվեր, այս տարի փոխանցվել է առողջապահության նախարարությանը։ Նախարարի թեթև ձեռքով մեր պետպատվերը հանվեց։ Երեք ամիս է պայքարում ենք, որ ստանաք մեր հերթական բուժումը, պատասխանում են՝ գնացեք հոգեբուժարան։ Այսինքն՝ բոլոր ազատամարտիկները, որոնք պայքարել են հանուն հայրենիքի, բոլորը հոգեկան հիվանդնե՞ր են։  Հոգեբուժարան թող գնան իրենք, մենք կարիք չունենք։ Մեզ պետք է մեր սովորական բուժումը։ Եթե սա էլ եք շատ համարում, թքում եմ իրենց վրա, ովքեր թքել են մեզ վրա։ Հերիք է խաղաք մարդկանց նյարդերի հետ։

Մեր տղաները պայքարել են ազատության համար, հերիք է արհամարհական վերաբերմունք ցույց տաք։ Կառավարությունը տվել եք դասալիքների ձեռքը»,- նշեց ազատամարտիկը։


Հ. Եղիազարյանի խոսքով, նամակներ է գրել վարչապետին, առողջապահության նախարարություն։ Կառավարությունից ասել են, որ առողջապահության նախարարության ենթակայության տակ է հարցը։


«Առողջապահության նախարարությունից պատասխանել են, որ մեզ ուղարկում են Ավանի հոգեբուժարան»,- ասաց նա։


Նրա խոսքով, հիմա 14 օր բուժման համար 300 հազար դրամ պետք է վճարեն, մինչդեռ իրենք 20-22 օր են բուժում ստանում, դրան էլ գումարած սնունդը, իրենց պետք է 500 հազար դրամ։ Չգիտի, թե որտեղից է այդ գումարը վճարելու։


Ասուլիսին ներկա «Զինվոր համակարգող խորհուրդ»-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ կառավարությունը պետք է ուշքի գա։


«Ուշքի արի երտասարդ, բավ է հայրենիքը  խորտակման եզրին տանես։ Չէ որ վաղվա ապագան մեր զինվորներն են, բանակից թանկ ոչինչ չունենք։ Ամեն կողմից մեր իրավունքները ոտնահարված են, դարձել ենք քարկոծման աղբյուր։ Հակառակորդն իր բանակը ուժեղացնում է, պատրաստվում է պատերազմի, իսկ դուք սևազգեստ մայրերին  լացացնելով ման եք գալիս, քանի որ բանակ չծառայողները երբեք չեն կարող ծառայած զինվորի մոր գինն ու արժեքն իմանալ»,- ասաց նա։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր