Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ կգնա․ «Հրապարակ»          Ներքին գործերի նախարարի թեկնածու են փնտրում. Արփինե Սարգսյանը հեռանում է. «Ժողովուրդ»       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 2-ի համար    

13 մայիս 2020 11:55

Կրակոց Երեւանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր եւ «Մակարով»-ից արձակված պարկուճ

Երեւանում, մայիսի 12-ին, վիճաբանություն եւ կրակոց է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 1-ին փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։


Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները նշված շենքի դիմաց հայտնաբերել են արնանման հետքեր եւ «Մակարով» ատրճանակից արձակված 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ։


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաեւ՝ արդյո՞ք հիվանդանոցներ վիրավոր կամ վիրավորներ տեղափոխվել են, թե ոչ, եւ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, կռվի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց եւ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր