Բրոկոլիի արմատներն ու տերևները շատ ավելի օգտակար են, մինչդեռ շատերը օգտագործում են միայն ծաղիկները          Ըմպելիք, որը կօգնի ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       ԼՂ լուծարման հրամանագրի հրապարակումից հետո ԼՂ հայության իրավունքների խնդիրը դուրս է եկել կարգավորման օրակարգից    

13 մայիս 2020 12:33

Եթե հարցին իրավական լուծում չտրվի, քաղաքացին է դուրս գալու՝ հարցը լուծելու. ԿԲ դիմաց բողոքի ակցիան շարունակվում է

Իրենք խաբում են, ստում են, մտցնում են ներս, դու հարց ես տալիս, քո հուզող հարցերը ներկայացնում ես, ասում են՝ ես իրավասու չեմ, ասում ես՝ կանչեք իրավասու անձին, ով կարող է պատասխանել հարցերին և որևէ մեկը չի գալիս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ապրիլյան պատերազմի մասնակից, իրականացվող վարկային քաղաքականության դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչ Մանուել Մանուկյանը։


Նրա խոսքով՝ հանդիպում տեղի չի ունեցել և հանդիպումը պետք է լինի հանրային՝ լրատվականների ներկայությամբ, որ հետո մանիպուլյացիոն գործողություններ չլինեն։


«Քանի որ նրանք չեն ցանկացել լրագրողների ներկայությամբ խոսեն, թող հետևությունն անեն քաղաքացիները՝ ինչու ազնիվ մարդը, ազնիվ աշխատողը, ազնիվ Կենտրոնական բանկը չպետք է ցանկանա լրագրողների ներկայությամբ խոսել»,- ասաց նա։


Անդրադառնալով ԿԲ հայտարարությանը, որի համաձայն՝ բողոքի ակցիան չարտոնված է, Մանուկյանն ասաց, որ ԿԲ-ն մանիպուլյացնում է և ակցիայի հետ կապված որևէ խնդիր չկա, բացի այդ՝ դա ակցիա չէ, խնդիր է ներկայացվում։


«Քանի որ ԿԲ-ից չի բարեհաճում աշխատողը մոտենալ և սպասարկել քաղաքացիներին, որը պարտավոր է սպասարկել, ինձ՝ որպես քաղաքացու սպասարկում, ուստի՝ կուտակումներ են առաջանում»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ կուտակումները ստեղծվում է ԿԲ անգործության արդյունքում։


Մանուկյանը նշեց, որ ակնկալում է իշխանության կողմից աջակցություն՝ հասարակ քաղաքացուն և հարցի լուծում՝ կլինի իշխանության ուժերի օգնությամբ, թե հասարակ քաղաքացու օգնությամբ՝ էական չէ և նպատակը մեկն է՝ լուծվի հասարակ քաղաքացու հարցը։


 Մանուկյանը նշեց, որ, եթե հարցին որևէ իրավական լուծում չտրվի, քաղաքացին է դուրս գալու՝ հարցը լուծելու։


Նշենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Կենտրոնական բանկի դիմաց՝ բողոքելով իրականացվող վարկային քաղաքականության դեմ։ Երեկ ակցիան բավականին լարված է անցել, ոստիկաններն ուժի գործադրմամբ բերման է ենթարկելու երկու քաղաքացու՝ այդ թվում՝ ակցիայի կազմակերպիչ Մանուել Մանուկյանին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր