Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 մայիս 2020 15:36

COVID-19-ը բուժելու եվրոպական մոտեցումը սխալ է.ահա թե ինչու է Վրաստանում մահացությունը մի քանի անգամ ցածր

Վրաստանում COVID-19-ի բուժում ավելի արդյունավետ է, քան եվրոպական մի շարք երկրներում, այդ պատճառով էլ այնտեղ հիվանդության հետևանքով մահացությունը մի քանի անգամ ցածր է, քան եվրոպական երկրներում։ Այս մասին գրում է regnum.ru-ն՝ հղում տալով Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն պրոֆեսոր Թենգիզ Տերտցվաձեին։


Բժիշկը նշել է, որ Վրաստանում COVID-19-ից մահացությունը կազմում է մոտ 1,5%, Գերմանիայում` 4,5%, իսկ ահա Ֆրանսիայում` 19,5%:


Տերտցվաձեն ասել է, որ թեթև ախտանիշներ ունեցող հիվանդներին ևս պետք է հիվանդանոցներում բժուեն, ինչպես դա անում են Վրաստանում, այլ ոչ թե նրանց թողնել տանը՝ հետևելով եվրոպական երկրների օրինակին:


Նա վստահեցրեցլ է, որ տանը հիվանդներին ավելի դժվար է  վերահսկել, և նրանք կարող են լքել բնակարանը և վարակել ուրիշներին: Բացի այդ  կան դեպքեր, երբ հիվանդի վիճակը կտրուկ վատթարանում է:


Հիշեցնենք, որ Վրաստանում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 647 դեպք: Վերականգնվել է  372 քաղաքացի, մահացել է 11 հոգի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր