Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

14 մայիս 2020 12:34

Մատչելի բնակարան՝ երեխա ունեցողներին․ որոշում է ընդունվել

Կառավարության նիստում հաստատվել են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության նպատակային ծրագրերը:

Ըստ այդմ՝

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում շահառուին տրամադրվում է հիփոթեքային վարկ՝ առաջնային շուկայում առավելագույնը 7.5 տոկոսով, առանց սուբսիդավորման, իսկ երկրորդային շուկայում՝առավելագույնը 5 տոկոսով, որից սուբսիդավորվում է Երևանում 2 տոկոսային կետի չափով (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 7,5), իսկ ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար` 4 տոկոսային կետի չափով (այսինքն` ՀՀ մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 5.5)


«Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով հիփոտեքային վարկավորման միջոցով տրամադրվելու են Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին (ծրագիրն ավարտվել է)


«Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին»շրջանակներում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվելու են երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին, բժիշկներին և միջազգային մրցաշարերում հաղթանակած ու Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահած սպորտսմեններին (ծրագիրն ավարտվել է)


«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում կառուցվում են բազմաբնակարան շենքային համալիրներ, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության երիտասարդ մասնագետներին


«Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման»ծրագրի շրջանակներում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական ծառայողներին և այլն:




Գործում է նաև հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքով» սահմանված դրույթների պահանջների։

Նպատակային ծրագրերն են.


միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար (այսուհետ՝ միանվագ դրամական աջակցության ծրագիր),
կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն երիտասարդ ընտանիքներին (այսուհետ՝ կանխավճարի ապահովագրության ծրագիր),
երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին (այսուհետ՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագիր)։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր