Հունգարիան, հետևելով Սլովակիային, քննարկում է Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու հարցը          Խոշոր ավտովթար Շենգավիթում, բախվել են «Toyota RAV4»-ն ու «Jeep Compass»-ը, կան վիրավnրներ       Վրաստանը խորհրդանշական գին է սահմանելԱդրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար    

20 մայիս 2020 11:37

20-ամյա զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. Հրազենային վնասվածքն ստացել է գլխի շրջանում

Մայիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանը:


ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:




Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր