Տեսանյութ.Օդին մեջ ամպամած բաներ տեսա.Պայթյունը, որ եղավ, շատ ցնցիչ էր, իմ առջևի ինքնաշարժս օդ ելավ          «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցների նկատմամբ դատապարտյալը սպանության փորձ է կատարվել       Նոր,անսպասելի ախտանիշներ են հայտնի դարձել կորոնավիրուսով վարակման    

20 մայիս 2020 11:15

Մեկ օրում կորոնավիրուսի 230 նոր դեպք. ապաքինվել է 255 մարդ, հիվանդների թիվը նվազել է 30-ով. 3 պացիենտ մահացել է

Հայաստանում մայիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 230 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր առմամբ՝ մայիսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսի 5271 դեպք:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 44071 (վերջին մեկ օրում՝ 1030): Փաստացի այս պահին բուժվում է 2758 անձ (մեկ օրում նվազել է 30-ով):


Վերջին տվյալներով ապաքինվել է 2419 անձ (վերջին մեկ օրում՝ 255 մարդ), 67 պացիենտ մահացել է (ավելացել է 3-ով):


Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 27 է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր