Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

21 մայիս 2020 10:56

Տեսանյութ.Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն, ՀՀ-ում գրանցվել է վարակման 335, մահվան՝ 3 նոր դեպք

Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. Երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, ընդհանուր 70 մահ: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:


«Ես տեղեկանք էի ուզել կորոնավիրուսի հետ կապված հանրության մեջ առկա տրամադրությունների վերաբերյաԼ Այտեղից զարմանալի փաստեր իմացա, որ նույնիսկ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որ համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ: Դա ունի կոնկրետ բացատրություն, իբր միջազգային օգնություն ստանալու համար եւ այլ հիվանդություններից առաջացած մահերը գրանցում են որպես կորոնավիրուսով  պայմանավորված մահեր: Ուզում եմ նորից ընդգծել, որ առաջին օրվանից մենք որեւէ ոչ ստույգ տեղեկատվություն չենք հաղորդել:


Մեր կառավարությունը իր գոյության ընթացքում ոչ մի մանիպուլյատիվ տեղեկություն չի հաղորդել հանրությանը:


Իրավիճակը շատ ավելի շուրջ է, քան կարող ենք պատկերացնել: Մեզ պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինենք գնալ ամենածայրահեղ սահմանափակումների: Մենք պետք է կարողանանք կարանտինային պայմաններ ապահովել առանց կարանտին հայտարարելու»,-ասաց վարչապետը:


Անդրադառնալով դիմակներ կրելու պարտադրանքին, Փաշինյանը նկատեց, որ մարդկանց կողմից ճիշտ դիտարկում էր արված, թե եթե  փակ տարածքներում դիմակներ կրելը պարտադիր է, ինչու այդ պահանջը չեն կատարում Ազգային ժողովում ու կառավարությունում. «Շատ ճիշտ դիտարկում է: Մենք պետք է ապահովենք պետական մարմիններում այդ պահանջի կատարումը: Մարդիկ կարող են առանց դիմակի լինել միայն այն ժամանակ, երբ իրենց աշխատասենյակում մենակ են»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր