Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

22 մայիս 2020 10:58

Վարչապետի հայտարարություններին հասարակության զգալի հատվածն այլևս լուրջ չի վերաբերվում.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.


«Երեկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վիրուսակիրների թվին, փաստեց. «Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն: Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք»:


Թե նախկինում ինչ էր ասում Փաշինյանն ու հիմա ինչպես է տրամագծորեն հակառակը պնդում, բոլորն են հիշում, այդուհանդերձ, ինչ անել, որ երկրի վարչապետը կամ վախից մարդկանց «չչորացնի», կամ էլ գլխների տակ փափուկ բարձ չդնի։ Մի պահ պատկերացնենք, թե սովորական քաղաքացին ինչ է մտածում, երբ երկրի ղեկավարն ասում է, որ մեր գործերը լավ չեն. թույլ նյարդերով մարդիկ, հատկապես այս շրջանում, սոցիալ-տնտեսական խնդիրների մեծ բուրգն աչքի տակ ունենալով, խուճապի են մատնվում, առավել մեծ հոգեբանական խնդիրների առաջ կանգնում, իսկ քիչ թե շատ հոգեպես ուժեղ մարդիկ էլ սկսում են հասկանալ, որ այս տեմպերով երկրում ահռելի խնդիրներ են առաջանալու, որոնցից գլուխ հանել չի լինի, եթե անգամ մի կերպ վիրուսը հաղթահարենք։


Սակայն այս ամենի մեջ, որքան էլ զարմանալի է, կա մեկ հետաքրքիր բան։ Վարչապետի հայտարարություններին հասարակության զգալի հատվածն այլևս լուրջ չի վերաբերվում, նրա խոսքը դադարել է հավատ ներշնչել։


Սկզբում, երբ մարդիկ դեռ հավատում էին Փաշինյանին, նա անպատեհ, վտանգն արհամարհող հայտարարություններ արեց, քաղաքացիները սկսեցին արհամարհել կորոնավիրուսը, թուլացրին զգոնությունը, իսկ հիմա երբ կորոնավիրուսն է իրեն շատ լավ զգում մեր երկրում, վարչապետի հայտարարություններին այլևս հավատացող չի մնացել։


ՈՒ հիմա ինչ էլ հայտարարի Նիկոլ Փաշինյանը, մարդիկ վերապահումով են ընդունելու։ Ինչ վերաբերում է վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների անմիջական պատասխանատու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, նրա առնչությամբ հանրության մի ստվար հատվածի շրջանում կայուն կարծիք է ձևավորվել, թե ինչպիսին չպետք է լինի առողջապահության նախարարը։


Փաստն այն է, որ վերահսկողությունից դուրս եկած վարակը, որ կարանտինը չեղարկելով, թողեցին քաղաքացու գիտակցությանը, այսօր ռեկորդային ցուցանիշներ է գրանցում, երկրի ղեկավարությունն էլ դարձել է միայն փաստ արձանագրող, ինչպես ասում են՝ հետևից չի հասնում»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր