17:01 - Զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպումը պետք է կանխարգելվի. Փաշինյան         16:30 - Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել, եվրոն թանկանալ      16:06 - Աշխարհի միակ կառավարությունը,որը համաճարակի՝ տնտեսության վրա ունեցած խիստ բացասական ազդեցության պայմաններում որոշում է կայացնում    

23 մայիս 2020 11:47

Առավել քան համոզված եմ, որ կան կազմակերպիչներ,սերտ կապեր ունեն իշխանությունների հետ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն ընթացող ասուլիսում կանխավ ներողություն խնդրեց ներկա լրագրողներից։


«Քանի որ դեպքն իմ ընտանիքի հետ է եղել, շատ էմոցիոնալ եմ, բայց կփորձեմ դուրս չգալ թույլատրելի բառապաշարից»,-ասաց փաստաբանը։


Նա մանրամասնեց,  երկու օր է՝ իր ընտանքի նկատմամաբ ոտնձգություններ են իրականացվում։


«Սկզբում կարծես թե կենցաղային վիճակ էր։ Ես ապրում եմ, Քանաքեռում, իմ տանը կպած գտնվում է Քանաքեռի հին կինթատրոնը, հիմա ձայնագրման ստուդիա է։ Այն ունի խաղահրապարակ, երեխաները գնում են, խաղում են։ Տիրոջ որդին՝ 40 տարեկան պահանջում է, որ իմ երեխաները չպետք է այդտեղ խաղան։ Ասել է՝ էդ փաստաբանը սաղիս կյանքը կերավ։


Ես այդ անձի հետ որևէ հարաբերություն չունեմ, չեմ ճանաչում։ Երկրորդ օրը, իմ տան ու ստուդիայի միջև ճաղավանդակ կա, որոշում են պատնեշով փակել։ Դե փակում են, իրենց խնդիրն է։ Կինս զանգում է՝ ասում եմ, ոչ մի բան մի արա։ Հասկանում եմ, որ սադրանք է։ Տեսնելով, որ այս դեպքում էլ ռեակցիա չկա, երեխայիս, որ առաջին հարկի պատուհանից նայում է, հայհոյում են ամենավերջին, ստոր, սեռական բնույթի հայհոյանքներով, յոթ տարեկան տղայիս։ Նրա ցավը տանեմ՝ պատասխանում է։ 40 տարեկան մարդ փորձում է  խփել երեխային, կինս դուրս է գալիս պատշգամբ,  մի քանի րոպե շարունակում է  ամենավերջին հայհոյանքները կնոջս հասցեին։ Երեխաները կնոջս հետ փակվում են տանը։ Իրենց սպառնում են, թե ձեր տունը քանդելու ենք, հիշում են փաստաբան լինելս»,-նկարագրեց Աթանեսյանը։


Նա շարունակեց՝ ինչքան հնարավոր է շուտ տուն է հասնում, հասկանում է, որ  սադրանք է, զանգահարում է  ոստիկանություն։


«Փառք ու պատիվ մեր ոստիկաններին, համարյա ինձ հետ հավասար հասան մեր տուն։ Իմ տեղ հասնելուն պես այդ մարդիկ հարձակվեցին իմ վրա, եթե չլիներ ոստիկանության միջամտությունը, ես գուցե ճաղերի հետևում լինեի, չգիտեմ, ինչով կավարտվեր այս ամենը, բոլորդ պատկերացրեք ինչ կանեիք, երբ հարձակվեին ձեր կնոջ, 7 և 10 տարեկան երեխաների վրա։ Հետո պարզվում է, որ թափթփուկ ու ոչնչություն են, նրանցից մեկը նարկոտիկ վաճառող է»,-նշեց նա։


Աթանեսյանը համոզված է, որ սա կենցաղային հարց չէ, քանի որ գործող ստուդիան շատ սերտ կապեր ունի գործող իշխանությունների, մասնավորապես Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։


«Ես առավել քան համոզված եմ, որ կան կազմակերպիչներ։ Հաշվի առնելով իշխանության հետ սերտ կապերը, համոզված եմ, որ հենց այդտեղից էլ գալիս է։ Չեմ կարող ասել, թե իրենց կոնկրետ ցուցում են տվել այս ձևով անել, բայց որ ոգևորել են ու ասել են, կարող են իմ նկատմամբ այդպիսի բան անել ու անպատիժ մնալ, դա եղել է»,-ասաց փաստաբանը։


Աթանեսյանն ասաց, հիմա սպասում է  դատախազությանը,  քննչական մարմիններին ու քրեական գործի շուտափույթ հարուցմանը։


«Պահանջելու եմ, որ այդ անձինք անպայման ենթարկվեն քրեական պատասխանատվության, ինչպես նաև բացահայտվի այդ շղթան։ Ավելի քան համոզված եմ, որ դա պայմանավորված է իմ գործունեությամբ, քանի որ պաշտպանում եմ քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց, ինչպես նաև  իշխանության գործունեության վերաբերյալ իմ հանրային դիրքորոշմամբ»,-համոզմունք հայտնեց նա։


Աթանեսյանը դիմել է պահնորդական ծառայությունը՝ իր տան շուրջօրյա պահպանության խնդրանքով։


«Ասեմ, եթե մեկը փորձել է  ինձ վախեցնել, ապա չարաչար սխալվել է։ Կրկնակի էներգիայով պայքարելու եմ այս խայտառակության հետ, որ սարքեցին մեր երկրում։ Իրենք ինձ չեն ներում, որ եղել եմ Փաշինյանի փաստաբանը ու հիմա ունեմ ամբողջությամբ հակառակ կարծիք իր վարած քաղաքականության հետ, թեպետ իր գործով իմ կարծիքը մնացել է նույնը»,-ընդգծեց  նա։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր