Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ          Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»       Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»    

25 մայիս 2020 15:37

Խորը հիասթափություն է սպասվում, եթե ինչ-որ մեկը հույս ունի, որ մենք կլռենք

«Խորհրդարանում տեղի ունեցած բռնությունից հետո քաղաքական գնահատական չեղավ, և ամենաբարձր մակարդակում եղածն արդարացվեց»,- այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հայտնի ծեծկռտուքից հետո իրենց հետագա քայլերին։


Ըստ նրա, ընդդիմադիր և քննադատական խոսքը, այլընտրանքային մոտեցումները գնահատվեցին որպես սադրանք, հետո նաև լեգիտիմացվեց այն, որ եթե կա սարդանք, ապա կարելի է դա բռնության ենթարկել։


«Կարող ենք արձանագրել, որ գործող իշխանությունը ամբողջությամբ շեղված է հեղափոխության արժեքներից՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն։ Սա արդեն իրողություն է, և արձանագրված փաստ։ Ինչ վերաբերում է իրավական գնահատականին, ապա շաբաթ օրը ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ քրգործի հարուցումը մերժվել է։ Մենք բողոք չէինք ներկայացրել, եղել էր հանրային բողոք, մեզ կանչել են, որպեսզի վկայություն տանք։ Վերջում էլ ասացին, որ քրգործի հարուցումը մերժվում է»,- ներկայացրեց Է. Մարուքյանը։


Նա շեշտեց, որ Հայաստանում ընդդիմադիր խոսքը պիտակավորվում է որպես սադրանք, արդարացվում է ընդդիմադիր խոսքի նկատմամբ բռնության կիրառումը, արդարացվում է մարդկանց հետևից խփելը, բացի այդ, իրավական գործընթացները չեն գնում իրավական պետության և օրենքի գերակայության համատեքստում.


«Հետևաբար, եթե իշխանական պատգամավոր է բռնության ենթարկվում, անպայման կհարուցվի քրեական գործ, կլինի կալանք խափանման միջոց, իսկ եթե ընդդիմությունն է բռնության ենթարկվել, ապա դա խնդիր չի, քանի որ ընդդիմությունը սադրում է։ Այսինքն՝ այս գնահատականները տալուց հետո հաջորդ հանգամանքն այն է, որ մենք դրանց լույսի ներքո ենք շարունակելու աշխատանքները խորհրդարանում՝ հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք։ Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք կարող են հետևից խփել, որոնք կարող են բռնություն գործադրել և չհանդուրժել ընդդիմադիր խոսքը»։


Է. Մարուքյանն ասաց՝ ոչ ոք չպետք է հույս ունենա, որ որևէ ձևով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քաղաքական օրակարգը կարող է շեղել։


«Եթե ինչ-որ մեկը հույս ունի, որ բռնությամբ հնարավոր է մեր ձայնը լռեցնել, դա չի լինելու։ Խորը հիասթափություն է սպասվում, եթե ինչ-որ մեկը հույս ունի, որ մենք կլռենք։ Մենք երբեք քաղաքացու և պետության շահը որևէ բանի դիմաց չենք ստորադասելու և որևէ բանի հետ չենք փոխելու։ Մենք մեր ջանքերն ուղղելու ենք ավելի հզոր ժողովրդավարական համակարգ ունենալուն։ Մենք բոլորս պիտի համախմբված մեր երկիրն առաջ տանենք։ Ուզում է հետևից բռնունցքներով խփեն, մեկ է չի շեղվելու երկիրն առաջ տանելու մեր օրակարգը»,- շեշտեց պատգամավորը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր