Արսեն Թորոսյանի հայտարարությունը Վրաստանում ժպիտ է առաջացնում, եթե ոչ ծիծաղ․ Ցերտցվաձե

«Պարոն նախարարի հայտարարությունն այն մասին, որ հայկական հակահամաճարակային համակարգը ավելի ուժեղ է, քան վրացականը, ժպիտ է առաջացնում, եթե ոչ ծիծաղ: Ինչ վերաբերում է պարոն նախարարի հարցին Վրաստանի վիճակագրության ճշգրտության վերաբերյալ, մենք կցանկանայինք ասել, որ Վրաստանում COVID-19 ունեցող հիվանդների գրանցումն իրականացվում է միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխան, թափանցիկ, և դրանց բարձր հուսալիությունը որևէ կասկածի տակ չի դրվել որևէ, բացարձակապես ոչ մի միջազգային հաստատության կամ փորձագետի կողմից: Մենք հավատում ենք, որ պարոն նախարարը պետք է կամ հիմնավորի իր, մեղմ ասած, գնահատականները, կամ գոնե ներողություն խնդրի: Մենք հրավիրում ենք պարոն Արսեն Թորոսյանին և բոլոր շահագրգիռ կողմերին Վրաստան՝ կիսելու COVID-19- ի կառավարման մեր երկրի փորձը», - ասել է Թենգիզ Ցերտցվաձեն: