ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից          Թուրքիան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքին       Տիգրան Ավինյանի հայրը ««Opel»-ների վարորդներին հшմբալ ասելու» գործով պարտվել է դատարանում    

26 մայիս 2020 12:54

Փոքրիկ Ալեքսի ծնողները, որպես բռնարարներ, վերցվել են հաշվառման. Նելլի Դուրյան

Ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.



«Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել 7-ամյա Ալեքս Ստեփանյանին բռնության ենթարկելու մասին: Տեղեկացնեմ, որ դեպքն անմիջապես հայտնվեց ոստիկանության ուշադրության կենտրոնում, և երեկվանից ոստիկանությունը զբաղվում է այդ հարցով: Երեխան տեղափոխվել է աջակցության կենտրոն: Ծնողների նկատմամբ կիրառվել են անհետաձգելի միջամտության պաշտպանական միջոցներ: Նրանք ոստիկանության տարածքային բաժնում, որպես բռնարարներ, վերցվել են հաշվառման: Բռնության փաստով նյութեր են նախապատրաստվում»:


Հիշեցնենք, որ մոր և մոր ամուսնու հետ ապրող ու նվաստացումների ենթարկված փոքրիկ Ալեքսը երեկ տեղափոխվել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր