Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար          Բժշկական համալսարանի դիմաց մեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ, մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել       Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում    

01 հուն 2020 15:45

Մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք,ուզում եմ «մայդանացվածներին» զգուշացնել, որ Բելառուսում մայդաններ չեն լինելու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 1-ին երկրի պետանվտանգության կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բելառուսում մայդաններ չեն լինի: Այս մասին գրում է belta.by կայքը:


«Պետական անվտանգությունը հիմքերի հիմքն է: Եվ Պետանվտանգության կոմիտեին այդ ոլորտում նախագահի հետ միասին առաջատար դեր է վերապահված` պաշտպանելու մեր պետության անկախությունն ու ինքնիշխանությունը: Մենք լիովին տեղյակ ենք այն նպատակներին, որոնք ունեն այստեղի որոշ քամի փչողներ: Այդ նպատակները մեզ պարզ են. նախագահական ընտրությունների նախաշեմին կամ ընտրությունների օրը մեզ մոտ մայդան սարքել: Նրանք այդպես են ծրագրել: Ուզում եմ այս հանդիպմանը ձեզ զգուշացնել և բոլոր նրանց, ովքեր լսում են, բոլոր այդ «մայդանացվածներին» զգուշացնել, որ Բելառուսում մայդաններ չեն լինելու»,-հայտարարել է Լուկաշենկոն:


Բելառուսի նախագահը կոչ է արել զուգահեռներ չանցկացնել և չհամեմատել Բելառուսում տեղի ունեցողը Հայաստանում և Ուկրաինայում մինչ այդ տեղի ունեցած որոշ իրադարձությունների հետ:


«Պետք չէ մեզ համեմատել այնպես, ինչպես վերջերս հարևան երկրի թերթն էր արել՝ գրելով, թե իբր մեզ մոտ նոր փաշինյաններ ու նոր զելենսկիներ են հայտնվել և որ մեզ մոտ իրավիճակը գրեթե նույնն է, ինչ Հայաստանում կամ Ուկրաինայում: Իրավիճակը տարբեր կերպ կարող է զարգանալ: Միայն թե մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք: Ինչպես էլ տեղի ունեցած լինեն Հայաստանում և Ուկրաինայում իրադարձությունները, նրանք երկուսն էլ` և՛ Փաշինյանը, և՛ Զելենսկին տաղանդավոր մարդիկ են: Ես նրանց հետ արդեն մոտիկից եմ ծանոթացել: Նրանք անխոս տաղանդավոր մարդիկ են և որ գլխավորն է` իրենց երկրների հայրենասերներն են: Նրանք նվիրված են իրենց երկրներին»,-ասել է Լուկաշենկոն:


«Իսկ մերոնցից ոմանք գրոշներով ցանկանում են ծախել այն ամենը, ինչն այստեղ ստեղծվել է ոչ միայն նախագահ Լուկաշենկոյի, ոչ միայն իշխանության կողմից: Ժողովրդի կողմից է ստեղծված: Դրա համար էլ դա թույլ տալ չի կարելի: Եվս մեկ անգամ ընդգծում եմ, «մայդանացվածներին» եմ սա ասում, որ մենք երբեք թույլ չենք տա ապակայունացնել իրավիճակը մեր երկրում»,-հայտարարել է նախագահը:


Բելառուս առաջնորդն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ մարդկանց ոչ ոք չի խանգարում արտահայտել իրենց կարծիքը, սակայն պետք է մնալ նաև օրենքի շրջանակում:


«Մենք ոչ ոքի բերանը չենք փակի: Խնդրեմ, Մինսկում և բոլոր քաղաքներում հատուկ կետեր կան, որտեղ կարելի է քննարկումներ անցկացնել: Եթե չեմ սխալվում՝ Մինսկում այդ կետերը 6-ն են: Մեր գործը վերահսկողությունն է, որպեսզի սահմաններից դուրս չգան: 6 կետ կա Մինսկում, գնա, դեբատներ արա: Սակայն Պետանվտանգության կոմիտեն ոստիկանության հետ համատեղ ոչ մի դեպքում չպետք է թույլ տա, որ օրենքի խախտումներ լինեն»,-ընդգծել է Բելառուսի նախագահը:


Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ Բելառուսի համար մի քանի «համավարակներ» կան: Ըստ բելառուս առաջնորդի՝ առողջական համավարակից բացի կա նաև ընտրություններին ընդառաջ քաղաքական համավարակ, տնտեսական համավարակ և մի շարք այլ համավարակներ, որոնք պտտվում են իրենց շուրջը, բայց դեռևս չեն համարձակվում քիթը մտցնել Բելառուս:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր