Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

03 հուն 2020 12:35

Նախապատրաստվում են վերջին 70 տարվա ընթացքում քաղաքին սպառնացող ամենաուժեղ փոթորկին․ տարհանվել է առնվազն 100 000 մարդ

Հնդկաստանում առնվազն 100 հազար մարդ, այդ թվում՝ կորոնավիրուսով հիվանդները, տարհանվել են անվտանգ վայրեր, քանի որ Հնդկաստանի արևմտյան ափը պատրաստվում է 70 տարվա ընթացքում Մումբային սպառնացող ամենաուժեղ փոթորկին, գրում է The Guardian-ը։


Որպես նախազգուշական միջոց՝ Մումբայի իշխանությունները վերջերս կառուցված դաշտային հոսպիտալից կորոնավիրուսի ավելի քան 150 հիվանդ են տարհանել։


Covid-19 ժամանակավոր հոսպիտալը կառուցվել է մի քանի շաբաթվա ընթացքում և կարող է դիմակայել մինչև 80 կմ/ժ քամու ուժգնությանը, մինչդեռ օդերևութաբանների կարծիքով՝ սպասվում է 100 կմ/ժ-ից բարձր քամու արագություն։


Պաշտոնյաներից մեկի խոսքով՝  «Նիսարգա» ցիկլոնն ափ կհասնի չորեքշաբթի, իսկ մինչ այդ անապահով խրճիթներում բնակվող մարդիկ տեղափոխվել են անվտանգ վայրեր։


Օդերևութաբանները նախազգուշացրել են ուժեղ տեղումների, 100-110 կմ/ժ արագությամբ քամիների և մինչև 120 կմ/ժ քամու պոռթկումների մասին, որոնք կարող են վնասել ծղոտե խրճիթներն ու էլեկտրահաղորդման գծերը: Մեկ-երկու մետր բարձրությամբ ալիքները կարող են հեղեղել Մահարաշտրայի ցածրադիր շրջանները:


Բացի այդ, սպասվում է, որ ցիկլոնը հարված կհասցնի հարևան Գուջարաթ նահանգին, որտեղ չորեքշաբթի առավոտյան ափամերձ շրջաններից կտարհանվԻ գրեթե 79 000 մարդ։


Մումբայում վերջին ուժեղ փոթորիկը մոլեգնել է 1948 թվականին՝ դառնալով 12 մարդու մահվան պատճառ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր