Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում          Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է       Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը    

03 հուն 2020 15:15

Ռասայական խտրականության ու դաժանության դեմ բողոքի ցույցերը հասել են Ֆրանսիա. փողոցներ է դուրս եկել շուրջ 20 հազար մարդ

Ֆրանսիայում նախօրեին բողոքի ցույց է ընթացել՝ ընդդեմ ռասայական խտրականության և դաժանության: Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ֆրանսիայում նման ցույցեր են ընթանում այն բանից հետո, ինչ ամերիկյան Մինեապոլիս քաղաքում ոստիկանի բռնի գործողության հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացավ:

Այսպես, Փարիզի փողոցներ է դուրս եկել շուրջ 20 հազար մարդ: Ոստիկանությունը նրանց նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել: Այս մասին հայտնում է Le monde-ը:

Նշվում է, որ ցուցարարները հավաքվել են փարիզյան դատարանի առջև՝ չնայած ցույցերի արգելքին:


Հաղորդվում է՝ այն բանից հետո, երբ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ցուցարարները շրջափակել են ոստիկանական մեքենաները, քարեր նետել դրանց ուղղությամբ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր