Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

03 հուն 2020 15:35

Կավասակի հիվանդության կապը COVID-19-ի հետ.Ինչ պետք է իմանան ծնողները

COVID-19-ի համաճարակի տարածման պայմաններում առողջապահական կազմակերպությունները հայտարարում էին, որ այն առավելապես վտանգավոր է տարեցների, մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար և պակաս վտանգավոր, կամ վտանգավոր չէ երեխաների համար։ Սակայն կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ Եվրոպայում, ԱՄՆ-ում տեղեկություններ սկսվեցին տարածվել երեխաների մոտ հազվադեպ Կավասակի հիվանդության ախտանիշներով հիվանդանոցներ տեղափոխման վերաբերյալ։ 


Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանում ևս 4 տարեկան երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել, որն ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն:


COVID-19 թեժ կետերում ապրող երեխաների և դեռահասների մոտ, ինչպիսիք են Իտալիայում Լոմբարդիան, ԱՄՆ-ում Նյու Յորք նահանգը, առաջացրել են բորբոքային վիճակ (որը պաշտոնապես կոչվում է երեխաների մեջ բազմամյա համակարգի բորբոքային համախտանիշ կամ MIS-C), որը շատ նման է Կավասակի հիվանդությանը: Այս դեպքերից մեծամասնության դեպքում երեխաների մոտ դրական է եղել COVID-19 հակամարմինները, ինչից ենթադրում են, որ սինդրոմին հետևել է վիրուսային վարակ: Այս մասին գրում է Time-ը։


Նյու Յորքում ներկայումս հետազոտվում են 170 բորբոքային-հիվանդության և երեք մահվան դեպքերը: Այս հիվանդների 92 տոկոսն ունեցել է COVID-19-ին կամ դրա հակամարմինները, և գրեթե բոլորը 20 տարեկանից փոքր են՝ համաձայն պետական առողջապահության վարչության տվյալների:
Դեպքերի վերաբերյալ հաղորդումների շատացմանը զուգահեռ աշխարհը սկսեց ուշադրություն դարձնել այն հազվագյուտ մանկաբուժական սինդրոմին, որը տասնամյակներ շարունակ հիմնականում գտնվում էր ռադարների տակ:


Կալիֆոռնիայի համալսարանի Կավասակի հիվանդությունների հետազոտական կենտրոնի, Սան Դիեգո և Ռադի մանկական հիվանդանոցների ղեկավար Ջեյն Բերնսը չորս տասնամյակ ուսումնասիրել է Կավասակիի հիվանդությունը:


«Ողբերգություն է գիտակցել, որ այս վիրուսը, որը մենք կարծում էինք, որ կշրջանցի մեր առավել խոցելի քաղաքացիներին` մեր երեխաներին, այդպես չէ: Բայց դա հանկարծակի հնարավորություն ընձեռեց իրականում հասկանալու Կավասակիի հիվանդությունը»,-ասում է Բերնսը։
Կավասակի հիվանդությունն առեղծված է


Կավասակի հիվանդությունն ունի  սահմանված ախտանիշների շարք՝ ներառյալ կայուն բարձր ջերմություն, արյունոտ աչքեր, բերանի շուրջ կարմրություն, մարմնի ցան և կարմրություն և ոտքերի և ձեռքերի այտուցվածություն: Այն հիմնականում առաջանում է  մինչև 5 տարեկան երեխաների մոտ։


Մասնավորապես, դրա հազվադեպության պատճառով, բժիշկները դեռևս չգիտեն, թե ինչն է առաջացնում Կավասակի հիվանդություն, բայց գերիշխող տեսությունն այն է, որ պաթոգենը, ամենայն հավանականությամբ վիրուսն է, երբ երեխայի իմունային համակարգն ակտիվանում է, ինչի արդյունքում բորբոքում է ամբողջ մարմինը: Այս բորբոքումը հաջողությամբ կարող է բուժվել հակամարմինների վրա հիմնված բուժմամբ, բայց երբ այն չբուժվի, դա կարող է հանգեցնել սրտի խնդրի:


Բերնսը նշում է, որ նրա հետազոտական կենտրոնում պարզվել է, որ Կավասակի հիվանդությունը կարող է առաջանալ տարբեր ազդակների արդյունքում՝ որոշակի գենետիկ նախատրամադրվածություններով երեխաների մոտ: Հնարավոր է, որ SARS-CoV-2- ը՝ COVID-19-ի պատճառած վիրուսը, այն հրահրողներից մեկն է:


Սակայն որոշ հետազոտողներ համամիտ չեն, որ բորբոքային հիվանդության խթանիչը միայն  վիրուսներն են։ Դոկտոր Մայքլ Լևինը, Լոնդոնի Իմպերիալ քոլեջի մանկական ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետը, ասում է, որ բակտերիաները ևս կարող են առաջացնել բորբոքային պատասխան։


Կավասակիի առաջացման պատճառի ճշգրիտ չիմանալը դժվարացնում է նաև ախտորոշումը, ասում է Սիեթլի մանկական հիվանդանոցի մանկական սրտանոթային հետազոտությունների տնօրեն, դոկտոր Մայքլ Պորտմանը:


Կավասակի հիվանդության կապը COVID-19-ի հետ
COVID-19 համաճարակից առաջ քիչ փաստաթղթեր էին ենթադրում, որ  կորոնավիրուսների խումբը կարող է առաջացնել Կավասակի հիվանդություն: Եվ երբ համաճարակը հարվածեց, Պորտմանը ակնկալում էր, որ Կավասակիի նման բորբոքային հիվանդության ցնցում կնկատվի։


Բայց որոշ հետազոտողներ չեն կարծում, որ SARS-CoV-2-ը որևէ կապ ունի Կավասակի հիվանդության հետ: Դա այն պատճառով է, որ MIS-C-ն և Կավասակին ունեն հստակ և վճռական տարբերություններ:


Մինչդեռ Կավասակի հիվանդությունը բուժելի է և հանգեցնում է սրտի էական վնասի միայն 25% դեպքերում, MIS-C-ի շատ հիվանդների մոտ սրտի հետ կապված այնպիսի լուրջ խնդիրներ են առաջանում, որ նրանց ցնցումների մեջ են ընկնում։ Պատանիներ և երիտասարդներ նույնպես MIS-C-ով հայտնվել են հիվանդանոցներում, մինչդեռ Կավասակին գրեթե բացառապես ի հայտ է գալիս 5 և փոքր տարիքի երեխաների մոտ:


«Իմ ընդհանուր կարծիքը նրանում է, որ մենք գուցե պետք է այդ երկու հիվանդությունները վերածենք մեկի և պարզապես նրանց ենթադասակարգում տանք», - ասում է Պորտմանը։


Ինչ պետք է իմանան ծնողները
Վախեցած ծնողների համար սարսափելի է իմանալ, որ հետազոտողները դեռ աշխատում են՝ հասկանալու ինչպես Կավասակի հիվանդությունը, այնպես էլ MIS-C: Բայց մասնագետների կարծիքով` ծնողները չպետք է խուճապի մատնվեն:


Երեխաների մոտ, ամեն դեպքում, հավանականությունը քիչ է, որ COVID-19 վարակը կզարգացնի լուրջ բորբոքում: Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների, ԱՄՆ-ում հաստատված COVID-19 դեպքերի միայն 2%-ն է եղել է 18 տարեկանից փոքր երեխաների շրջանում: Նույնիսկ այն երեխաների շրջանում, ովքեր COVID-19 են ունենում, MIS-C-ը շատ հազվադեպ բարդություն է:


Այնուամենայնիվ, ծնողները պետք է արագ բժշկական օգնության դիմելուն, եթե իրենց երեխաների մոտ տեսնում են Կավասակի հիվանդության որևէ ախտանիշ, ասում է Բերնսը, հավելելով, որ ժամանակին բուժվելու դեպքում երեխաների մեծ մասն ամբողջությամբ վերականգնվում է։


Կավասակի հիվանդության ախտանիշների՝ համացանցից ներբեռնված նկարներ՝

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր