Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

05 հուն 2020 11:15

Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների 596 դեպք. Կա 8 մահ, որից 1-ը այլ հիվանդությունից

Հայաստանում հունիսի  5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 596 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր առմամբ՝ հունիսի 5-ին հաստատվել է կորոնավիրուսի 11817 դեպք:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 65161 (մեկ օրում արվել է 1702 թեստավորում)


Փաստացի այս պահին բուժվում է 8052 անձ (ավելացել է 547-ով)


Վերջին տվյալներով ապաքինվել է 3513 անձ, վերջին մեկ օրում 45-ը հոգի:


Ընդհանուր առմամբ, 183 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):


Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 69 է:
Մահացածները եղել են 72 (տղամարդ), 69 (կին),  78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր