«Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել          Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար    

05 հուն 2020 12:34

Ռուսական Առաջին ալիք.«Եղբայրական Հայաստանում» կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում

Ռուսական Առաջին ալիքով լուրերի հիմնական թողարկման ժամանակ եթեր է հեռարձակվել Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների և դրանով պայմանավորված մահվան դեպքերի թվի կտրուկ աճի վերաբերյալ ռեպորտաժ:

Հաղորդավար Կիրլ Կլեյմենովը, մեկնաբանելով ռեպորտաժը, նկատել է, որ «եղբայրական Հայաստանում» կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում, գրում է Rusarminfo կայքը:

Ռեպորտաժում նշվում է, որ չնայած երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար անձամբ դիմում է քաղաքացիներին՝ կոչ անելով ավելի պատասխանատու լինել անվտանգության կանոնների պահպանման հարցում, այնուհանդերձ՝ վարակակիրների թիվը շարունակում է կտրուկ ավելանալ:

Հայաստանը շարունակում է «ռեկորդներ» գրանցել տարածաշրջանում մեկ միլիոն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով, որն օրեցօր աճում է զգալի տեմպերով:

Ինչպես երևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, հունիսի 4-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 3787, մինչդեռ նախօրեին՝ 3552, իսկ հունիսի 2-ին՝ 3378:

Տարածաշրջանի մյուս երկրներում այս տվյալը ոչ միայն համեմատաբար ավելի ցածր է, այլև նվազում է: Իրանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման տվյալն այսօր կազմել է 1878, որը նույնիսկ նվազել է նախորդ օրվա ցուցանիշից (1915): Նախորդ օրվա համեմատ այս ցուցանիշի նվազում է գրանցվել նաև մյուս երկրներում.  Թուրքիայում 1975-ից հասնել է 1965-ի, Ադրբեջանում 618-ից հասել է 586-ի, Վրաստանում՝ 201-ից 200-ի:
Հիշեցնենք, որ նախօրեին կորոնավիրուսով վարակման ռեկորդային 697 դեպք, մահվան՝ 15, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11 221-ի, մահվան դեպքերինը՝ 244-ի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր