Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

05 հուն 2020 12:09

Ադրբեջանում էլ վիճակը բարվոք չէ.կոշտ կարանտինային սահմանափակումների է անցնում

Ադրբեջանի կառավարությունը երկրում համաճարակային իրավիճակի վատացման ֆոնին կարանտինային սահմանափակումները խստացնելու մասին որոշում է ընդունել, տեղեկացնում է eadaily.com կայքը:


Կառավարության որոշման համաձայն՝ հունիսի 6-ի 00:00-ից մինչև հունիսի 8-ի 06:00-ը Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Լենքորանում և Ապշերոնի շրջանում կարանտինային խիստ ռեժիմ կհաստատվի: Սահմանափակումները ծրագրվում են նաև մյուս հանգստյան օրերի համար` հունիսի 13-ից 15-ը:


Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նշել է, որ նախորդ ամիս կարանտինային սահմանափակումների մեղմացումից հետո քաղաքացիները դադարել էին հետևել անվտանգության կանոններին, ինչի հետևանքով վարակակիրների թվի կտրուկ աճ է գրանցվել:


«Այդ իսկ պատճառով վարակվածների թվի լուրջ աճ գրանցվեց: Մենք չենք կարող իրավիճակը թողնել ինքնահոսի, որոշում է ընդունվել խիստ քայլեր ձեռնարկելու մասին: Եթե մյուս քաղաքներում վարակման դեպքերը նույնպես աճեն, մեկուսացման կանոններ կսահմանվեն նաև այդ քաղաքներում»,-զգուշացրել է Ասադովը:


Այսպիսով, ըստ որոշման, արգելվում և կասեցվում է աշխատանքի բոլոր ոլորտների գործունեությունը, բացառությամբ՝ պետական կառույցների և այն ձեռնարկությունների, որոնց ցուցակը կառավարությունը դեռ պիտի կազմի: 


Ադրբեջանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6522 և մահվան 78 դեպք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր