MI6 բրիտանական հետախուզական գործակալության նախկին ղեկավարի կարծիքով՝ նոր կորոնավիրուսը հայտնվել է չինական լաբորատորիայում

«Ես իսկապես կարծում եմ, որ սա սկսվել է որպես դժբախտ պատահար»,- ասել է Դիրլուվը՝ վկայակոչելով Լոնդոնի համալսարանի Սուրբ Գեորգիի հիվանդանոցից պրոֆեսոր Անգուս Դալգլիշի եւ նորվեգացի վիրուսաբան Բիրգեր Սորենսենի հոդվածը:
Հեղինակները պնդում են, որ վիրուսը կապ ուներ մարդկանց հետո. «Մենք գիտենք, որ այս եզրահանգումները կարող են ունենալ քաղաքական նշանակություն եւ տագնապալի հարցեր առաջացնել»:
«Չինացիները մեզ շատ լավ են հասկանում: Նրանք մեզ ուսումնասիրել են վերջին տասնամյակի ընթացքում կամ ավելի շատ, հատկապես մեր համալսարաններ հաճախելիս: Մենք շատ վատ ենք հասկանում չինարեն: Սա այդ իմաստով չհավասարակշռված հարաբերություն է»,- նշել է Դիրլուվը: