Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

05 հուն 2020 16:59

«Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք». ԱԱԾ տնօրենը՝ ռեստորանում ԱԱԾ-ականների համազգեստով բեմականացման մասին

Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի Facebook-ի էջում հրապարակված տեսանյութին, որտեղ ռեստորանում հարսանիքի ժամանակ բեմականացում է եղել, ըստ որի ԱԱԾ-ականների եւ ոստիկանների համազգեստով «ներխուժում են» ռեստորանի տարածք եւ պահանջում դադարեցնել միջացառումը, ապա սկսում պարել:


«Դա Պտղնիում «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրում է եղել, եւ կարծում եմ՝ իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացում կատարելն այնքան էլ սիրուն չի»,-ասաց նա:
 
***
Նորմա՞լ է, որ հայտնի անձանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, ու կոնկրետ անձինք դրանից 1-2 օր առաջ անհետանում են իրավապահներին տեսադաշտից, արդյոք ԱԱԾ-ում մտածելու բան չունեն, լրգրողներն ուղղեցին ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին:


«Իրենք ունենք խնդիրներ, իրենք ունեն մտածելու տեղ»,-ասաց նա:


Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ «Յուքոմի» սեփականատերերից Գուրգեն Խաչատրյանն անհետացավ իրավապահներին տեսադաշտից, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ասեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում ենք: Անհետանալու հետ կապված մենք մինչ այդ իր նկատմամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ չենք իրականացրել: Իհարկե, մարդու տեղաշարժի իրավունքը մենք չենք սահմանափակում»:


Հարցին, թե նա Հայաստանի տարածքո՞ւմ է, Մարտիրոսյանն ասաց. «Համենայնդեպս, կարող եմ վստահեցնել, որ մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել»:


Իսկ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանի  գտնվելու մասին էլ ասաց. «Երբ հստակ տեղեկություններ ունենանք՝ կասենք»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր