Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

06 հուն 2020 10:56

Տեսանյութ.Հիվանդությունը, որ պիտի մահվան պատճառը դառնար, կորոնավիրուսի շնորհիվ բուժվել է, կամ ավելի մեղմացել է.Հունիսի 1-ի դրությամբ մահացության ավելի լավ ցուցանիշ ունենք

«2020 թվականի հունիսի մեկի դրությամբ մենք ունենք մի քանի հարյուրով ավելի պակաս մահ, քան նախորդ տարի»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով, այս տարվա առաջին վեց ամսվա ընթացում քաղցկեղից պոտենցիալ մահացողների բավականին մեծ տոկոսը վարակվել է կորոնավիրուսով և կորոնավիրուսը թույլ չի տվել, որ քաղցկեղը դառնա մահվան պատճառ, այլ ինքն է դարձել մահվան պատճառ։


«Եվ եթե հավատանք վիճակագրությանը, կստացվի, որ եթե կորոնավիրուսը չլիներ, ապա վարակված քաղցկեղակիրների մի մասը կմահանար քաղցկեղից։ Նույնն էլ շնչառական օրգանների հիվանդությունների մասին կարող ենք ասել։ Անցած տարի մինչև հունիսի մեկն այդ հիվանդություններից մահացել է 1448 մարդ, այս տարի՝ 1068 մարդ։ Սրա պատճառն էլի նույնն է, այս հիվանդություններից մահացողների պոտենցիալ թիվը, որ կարող էր լինել այս տարի, կորոնավիրուսը թույլ չի տվել, որ դրանց հետևանքով մահանան մարդիկ, այլ ինքն է դարձել մահվան պատճառ։


Եվ ավելին, քանի որ այս հիվանդություններն ունեցողների մի մասը կորոնավիրուսի պատճառով ավելի ինտենսիվ է բուժում ստացել՝ ավելի շուտ հոսպիտալացվելու շնորհիվ, բուժվել է և՛ կորոնավիրուսից, և՛ իր վիճակը լավացել է։ Այսինքն՝ հիվանդությունը, որ պիտի իր մահվան պատճառը դառնար, կորոնավիրուսի շնորհիվ բուժվել է, կամ ավելի մեղմացել է»,- ներկայացրեց վարչապետը։


Ըստ վարչապետի, հունիսի մեկի դրությամբ մենք մահացության շատ ավելի լավ ցուցանիշ ունենք, քան 2019 թվականին։


«Այս լավ ցուցանիշի համար մի փոքր  դեր ունի նաև այն, որ լոքդաունի շրջանում մեքենաների շարժ չի եղել, վթարները մի քիչ ավելի քիչ են եղել։ Բայց դա չնչին տոկոս է։ Այս ամենի համատեքստում մեր պրոբլեմը հետևյալն է, որ կորոնավիրուսով վարակված մեր բոլոր քաղաքացիներին կարողանանք պատշաճ բուժօգնություն ցույց տալ, այսինքն՝ կորոնավիրուսով հիվանդանան այնքան մարդիկ, ինչքան մեր հիվանդանոցներում տեղ կա։ Որովհետև, եթե օրինակ, մյուս հիվանդությունները արձանագրվում ու զարգանում են մի տարում, և օրինակ քաղցկեղով առաջին հիվանդին սպասարկելուց մինչև երկրորդին անցնելը մոտավորապես վեց ամիս է պահանջվում, ապա կորոնավիրուսի ժամանակ այս ժամկետը շատ է կրճատվում՝ դառնալով երկու շաբաթից մինչև մեկ ամիս։ Հազարավոր հիվանդները, որ պիտի բուժօգնության դիմեին մեկ տարվա ընթացքում, դիմում են մի ամսվա ընթացքում։ Եվ երբ մեր բուժօգնության կարիք ունեցող հիվանդներն ավելանան այնքան, որ հիվանդանոցներում չտեղավորվեն, մահացության թվերն աճելու են, մարդիկ մահանալու են կորոնավիրուսից՝ պատշաճ բուժօգնություն չստանալու պատճառով»,- շեշտեց Ն. Փաշինյանը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր