Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

06 հուն 2020 14:45

Վրաստանը որոշել է կորոնավիրուսի բուժման համար կրկին հիդրօքսիքլորոքին կիրառել, մինչդեռ ԱՀԿ-ն դեմ է

Վրաստանը որոշել է կորոնավիրուսի բուժման համար կրկին հիդրօքսիքլորոքին կիրառել: Այս մասին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդությունների, ՄԻԱՎ-ի եւ կլինիկական իմունալոգիայի կենտրոնի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն: 


«Պլակվենիլը» (հիդրօքսիքլորոքին) հակամալարիական դեղամիջոց է, որը չափավոր հակաբորբոքիչ ազդեցություն է գործում աուտոիմուն հիվանդությունների ժամանակ:


Մայիսի 25-ին ԱՀԿ-ն հայտարարել է հիդրօքսիքլորոքինի կիրառման ժամանակավոր դադարեցման մասին: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այդ դեղամիջոցի կիրառումը ոչ միայն անարդյունավետ է, այլ նաեւ կարող է մեծացնել պացիենտի մահվան հավանականությունը:


Միեւնույն ժամանակ, նշվում է, որ 3 ամսվա ընթացքում Վրաստանում հաջողությամբ կիրառել են դեղամիջոցը եւ պացիենտների մոտ որեւէ բարդություն կամ կողմնակի էֆեկտներ չեն գրանցվել:


Ցերցվաձեի խոսքով՝ առաջատար փորձագետները կասկածում են «Պլակվենիլի» ոչ անվտանգության մասին եզրակացությունների ճշգրտությանը:


Նա նշել է, որ դեղամիջոցը Վրաստանում կորոնավիրուսի դեմ կիրառվում մի քանի դեղամիջոցներից մեկն է: Նա վստահեցրել է, որ բոլոր պացիենտներին անհատական մոտեցում է ցուցաբերվում: 


Նրա խոսքով՝ կիրառվում են նաեւ «Ռիտոնավիր», «Տոցիլիզումաբ», ռեկոնվալեսցենտային պլազմայի կիրառում, պլազմաֆերեզ, հեմոդիալիզ:


Ցերցվաձեն նաեւ նշել է, որ բուժման հարցում Վրաստանի հաջողությունը պայմանավորված է ոչ միայն «Պլակվենիլի» կիրառմամբ, այլ այնպիսի գործոններով, ինչպիսին է ինտուբացիայից հրաժարումը: Եվ հենց այդ պատճառով, նրա խոսքով, Վրաստանում գրանցվել է 1 մլն բնակչությանը բաժին ընկող կորոնավիրուսից մահացության ամենացածր մակարդակը Եվրոպայի 48 երկրների շրջանում:


Նա նաեւ հիշեցրել է, որ Վրաստանի պայքարը հաջող է համարում ոչ միայն ԱՀԿ-ն, այլ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ եւ փորձագետներ:


Վրաստանում փետրվարի 26-ից հունիսի 6-ը հաստատվել է կորոնավիրուսով վարակման 808 դեպք: Ապաքինվածների թիվը հասնում է 663-ի, այսինքն՝ ապաքինվել է վարակվածների ավելի քան 82%-ը: Կարանտինի մեջ է գտնվում 2955 մարդ, ստացիոնարներում հսկողության տակ է գտնվում 276 մարդ: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր