Դավաճանները սովորաբար ջրի երես են դուրս գալիս հատկապես երկրի ու ազգի համար ճակատագրական պահերին

Ցավոք մեր ողջ պատմության ընթացքում դավաճանների պակաս չենք ունեցել։ Ընդ որում, մարդկային այս տեսակը սովորաբար ջրի երես է դուրս գալիս հատկապես երկրի ու ազգի համար ճակատագրական պահերին։ Ավելին, այն սովորաբար իրեն սկսում է ներկայացնել որպես փրկիչ։ Երբեք ոչ մի դավաճան չի ասել ու չի ասելու, թե դավաճանում է։ Հակառակը՝ եկել է ազգը փրկելու...
Դավաճանություն է պետական, ռազմական գաղտնիքների բացահայտումը,
Դավաճանություն է, թշնամիներին «գլխի գցելը» թե սրանք թուլացել են ու հարձակվելու ճիշտ ժամանակն է, դե մենք էլ ինչով կարողանանք, կօգնենք,
Դավաճանություն է Երկրի համար ծանր օրերին վարձու լրատվամիջոցում հոդված պատվիրելն ու գրելը,
Դավաճանություն է Երկրի համար ծանր պահին «ընդիմություն խաղալը»։ Պատերազմական երկրում ընդդիմությունը կանգնում է ազգի ու իշխանության կողքին ու թիկունքից դանակ չի խրում։
Դավաճանություն է Երկրի լեգիտիմ ընտրված գերագույն հրամանատարին ու նրա թիմին հայհոյելը։
Դավաճանություն է հիվանդությունից մահացող մարդու ու նրա հարազատների զգացմունքներն օգտագործելը, հատկապես այն մարդկանց կողմից, ում օրոք երկրից միլիոնից ավելի մեր հայրենակից հեռացավ...
Դավաճանություն է ամիսներով տուն չգնացող բժշկի, սահմանին կանգնած զինվորի, առավոտից գիշեր հող մշակող գյուղացու, կոպեկներով աշխատող ուսուցչի ու բանվորի, Երկրի ու Հայրենիքի հանդեպ։
Հ.Գ.
Անշուշտ իշխանությունը թույլ է տալիս բազմաթիվ սխալներ, որոնց մասին անշուշտ պետք է խոսել, ինչի համար անշուշտ պետք է քննադատել և առաջարկներ ներկայացնել։ Անշուշտ ցանկացած իշխանության պետք է զսպել, բայց երբեք ու երբեք չի կարելի դավաճանել...