Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը          Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը       Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը    

06 մայիս 2026 16:08

Մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը

Մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետըՄոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին մասնակցելու հրավեր ուղարկվել է նաեւ Հայաստանի վարչապետին:

Այս մասին «Ազատությանն» այսօր ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ հրավերն ուղարկվել է բոլոր եղբայրական երկրներին:

Դեսպանը, սակայն, նշել է, թե տեղեկություն չունի՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվելիք շքերթին, թե ոչ:

Հայաստանի կառավարությունն առայժմ Փաշինյանի մասնակցության մասին տեղեկություն չի տրամադրել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր