Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 195 է. կա 11 մահ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսի 13325 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 70 000 (մեկ օրում արվել է 829 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 8943 անձ (ավելացել է 99-ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 4099 անձ` վերձին մեկ օրում 85 անձ:
Ընդհանուր առմամբ, 211 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):
Նշենք, որ նախօրեին առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։ «Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ»,-նշել էն ԱՆ խոսնակը:
Մահացածները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։