Կորոնավիրուսով վարակման ռեկորդային թիվ է գրանցվել՝ 771 նոր դեպք. ունենք 12 մահ, որից 1-ը այլ հիվանդությունից

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 22488 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 102 736 (մեկ օրում արվել է 2336 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 10625 (ավելացել է 221-ով)։
Վերջին տվյալներով ապաքինվել է 11335 անձ` վերջին մեկ օրում 538 անձ:
Ընդհանուր առմամբ, 397 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 131 է:
Պացիենտները եղել են 69 (տղամարդ), 60 (տղամարդ), 61 (տղամարդ), 90 (կին), 46 (կին), 44 (կին), 61 (տղամարդ), 71 (կին), 74 (կին), 67 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։