Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

08 հուն 2020 18:03

Տեսանյութ.ԱՄՆ-ում տղամարդը ավտոմեքենայով ներխուժել է ցուցարարների մեջ և կրակ բացել նրանց ուղղությամբ

Կիրակի երեկոյան ԱՄՆ֊ի Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում՝ Կապիտոլիում Հիլլում, տղամարդը ավտոմեքենայով ներխուժել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ ոստիկանի կողմից սպանության պատճառով ծավալված ցույցի մի խումբ մասնակիցների մեջ։ Այնուհետև տղամարդը կանգնեցրել է ավտոմեքենան և փողոցում կրակ է բացել։ Արդյունքում՝ վիրավորվել է 27-ամյա մեկ ցուցարար։ Վերջինս տեղափոխվել է Հարբորովիչ բժշկական կենտրոն։ Նրա վիճակը այժմ կայուն է։ Իրավախախտ տղամարդը ձերբակալվել է: Ինչպես գիտենք, աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո բողոքի ակցիաներ, ցույցեր ու զանգվածային անկարգություններ ծավալվեցին ԱՄՆ֊ի շուրջ 140 քաղաքներում։ Այնուհետև ռասիզմի դեմ բողոքի ցույցեր կազմակերպվեցին աշխարհի տարբեր քաղաքներում՝ Բեռլինում, Լոնդոնում, Աթենքում, Փարիզում և այլն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր