Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

09 հուն 2020 14:44

Արման Թաթոյանը՝ Ծառուկյանի մասնակցությամբ խմբակային բռնաբարության գործի մասին

Կոնկրետ այդ փաստին իմ կողմից գնահատական տալը ճիշտ չէ, առավել ևս առերևույթ որևէ պետական մարմնի գործողության հետ կապված հարց բարձրացված չէ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով հարցին, որ նախօրեին լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող խմբակային բռնաբարության գործի նյութերը։ 


«Առհասարակ կարող եմ ասել, որ կարևոր է ցանկացած մարդու արժանապատվությունը, անձնական կյանքը և նման արժեքները։ Քաղաքականության մեջ իր սկզբունքներն ունի, քաղաքականությունից դուրս՝ իր սկզբունքները, բայց կոնկրետ այդ դեպքին իմ կողմից գնահատական տալը ճիշտ չէ»,-ասաց Արման Թաթոյանը։


Հիշեցնենք, որ երեկ լրատվամիջոցներից մեկում հայտնվել էր Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության քրեական գործի դատավճիռը։ Նշենք, որ նախքան այդ՝ հունիսի 5-ին, խմբակային բռնաբարության մասին հիշել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը. «Խմբակային բռնաբարության համար դատապարտված ընտրակեղծարարը Հյուսիս-հարավից ինչքա՞ն լափած կլինի: Այո կամ ոչ» ,-գրել էր պատգամավորը։ Հատկանշական է, որ պատգամավորի գրառմանն էլ նախորդել էր ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր՝ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր