Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

09 հուն 2020 15:25

Էս ի՞նչ եք անում, կանգ առե՛ք,մեր վիճակն այնքան էլ սարսափելի չէ, պետք չէ համաշխարհային առողջապահական կազմակերպություններից փող մուրալ

Բժիշկ Հայկ Մանասյանն այսօր հայտարարել է, որ առողջապահության նախարարության պատասխանատուները պետական այդ ինստիտուտը վերածել են ծաղրանկարի։


« Ինչո՞ւ համալսարանական կլինիկան չի սպասարկում կորոնավիրուսով վարակակիրներին, այն պարագայում, երբ երկրում հիվանդությունը համաճարակի պիկին է հասել, իսկ այդ կլինիկան չափազանց հարմար է թե տեղակայնության, թե հարմարավետ մասնաշենքերի տեսանկյունից։ Պատճառն այն է, որ այնտեղ Արմեն Մուրադյա՞նն է և առողջապահության նախարարությունում նրա հետ խնդիրնե՞ր ունեն», - ֆեյբուքյան ուղիղ եթերում ասել է բժիշկն ու հավելել, - «ես հիմա խոսում եմ, որպես ՀՀ քաղաքացի և դիմում եմ բոլորին՝ անկախ նրանց քաղաքական կամ այլ հայացքներից՝ միավորվելու անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանանք հաղթահարել այս հիվանդության խայտառակ վերահսկողությունը»։


«Միանգամից, որպես բժիշկ ասում եմ, որ մեր վիճակն այնքան էլ սարսափելի չէ, որքան ներկայացնում է տեր Աստվածը՝ վարչապետը։ Կա՞ն չէ մուրացկաններ, որ սրբի նկարով գալիս են դեմդ կանգնում ու լացակումած աչքերով հիվանդի կամ մատաղի փող են մուրում։ Այ հիմա մեր իշխանությունը դրսի աչքերում հենց այդ մուրացկանի դերում է հայտնվել՝ սրբի նկարը ձեռքին փող է մուրում համաշխարհային առողջապահական կազմակերպություններից՝ ի՜նչ կլինի, մի քիչ փող տվեք մեզ, մեղք ենք... Իսրայելից արհամարհանքով մի քանի կոպեկ կշպրտեն ձեր վրա, արաբները կխղճան, Եվրոպան էլ՝ կեղծ ժպիտով մի քանի կոպեկ կտա ու երես կթեքի... Է՜, դանդալոշներ, էս ի՞նչ եք անում, կանգ առեք, պետական ինստիտուտները պետք չի վերածել ծաղրանկարի», - ՀՀ –ում կորոնովիուսային վարակի տեմպերից և հակահամաճարակային վերահսկողության աշխատանքներից դժգոհ և զայրացած ասել է բժիշկ Հայկ Մանասյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր