Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

10 հուն 2020 13:14

Տեսանյութ.Վարչապետը պատրաստում է մեծ օպերացիա, ականատես կլինենք քաղաքական հետապնդումների. Արա Սահակյան

Տեսանյութ.Վարչապետը պատրաստում է մեծ օպերացիա, ականատես կլինենք քաղաքական հետապնդումների. Արա ՍահակյանՀայաստանում ստեղծվում է անձի իշխանություն և այդ անձը, որը իր շուրջ կազմավորում է իշխանության մարմինները և ընտրում գործող անձանց, արդեն չի բավարարվում պրոֆեսիոնալներով։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասաց դիվանագետ, քաղաքական գործիչ, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արա Սահակյանը։

«Ամեն անգամ իր անձնական կամակորությունների պատճառով խնդիրներ է ստեղծում իրավական դաշտում և մարդիկ հեռանում են իրենից։ Այժմ որոշել է բաց անցնել իրեն անձնապես նվիրված, իրեն հավատարիմ մարդկանցով ուժային կառույցների ղեկավարների պաշտոնում նշանակելու գործելակերպին։ Գործադիր իշխանության ղեկավարը պատրաստում է մեծ օպերացիա, այդ օպերացիայի նախապատրաստական փուլն ավարտին է մոտենում և այսօր, վաղը, մյուս օրն ականատես կլինենք այդ հավատարիմ ցեռբերների օգնությամբ քաղաքական հետապնդումների։ Նրանք խնդիր ունեն կատարելու և այդ խնդիրը վաղուց էր դրված՝ նախկին ուժայինների առջև, որոնք մերժել են այս կամ այն պատրվակով՝ ապօրինի հետապնդումների մասնակից կամ գործիք դառնալ Փաշինյանի ձեռքում։ Ձևավորվել է այս կոնֆիգուրացիան։ Տեսնենք՝ ինչ է լինելու առաջիկա օրերին։ Մի բան պարզ է, որ գործադիր իշխանության ղեկավարն այլևս չի հավատում ժողովրդի աջակցությանը »,- ասաց Սահակյանը:

«Այժմ գնում է բաց հարձակում ժողովրդավարության վրա»,- հայտարարել է Սահակյանը՝ հավելելով, որ, եթե վաղը տեղեկություն ստացվի այս կամ այն կուսակցության գրասենյակի վրա հարձակման կամ նրա առաջնհորդի ձերբակալության մասին, ապա դա չպետք է ներկայացնել որպես մեկ միջադեպ։

«Մեզ մոտ Հայաստանում սկսվում է լայն ճակատով հարձակում դեմոկրատիայի դեմ»,- ասաց Սահակյանը։
 
Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արգիշտի Քարամյանի նշանակմանը՝ Սահակյանը նշեց, որ այդ երիտասարդի առաջխաղացումը ցույց ՝է տալիս, որ նա հատուկ նպատակով բերվել է հատուկ հանձնարարություն կատարելու համար։

Նրա խոսքով՝ այ իմաստով մենք ունենք ոչ թե ԱԱԾ պետ՝ որպես պետական հատուկ գործառույթ իրականացնող ծառայության պետ, այլ՝ հատուկ հանձնարարությունների գծով պատժիչ։

Մանրամասները` տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր