Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ Սամվել Կարապետյան       Հունիսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

11 հուն 2020 15:25

Հայաստանում դիտվող հազվադեպ օդերևութաբանական երևույթ. Տորնադո Գավառ քաղաքում

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում բնակիչներն այսօր պտտահողմ են լուսանկարել։ Facebook-ի իր էջում ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հրապարակել է լուսանկարն ու կից գրառում կատարել։
«Քիչ առաջ պտտահողմ(տորնադո) է նկատվել Գավառ քաղաքում, որը Հայաստանում դիտվող հազվադեպ օդերևութաբանական երևույթ է»,- նշված է օդերևութաբանի գրառման մեջ։
Նշենք, որ մոտ մեկ ու կես տարի առաջ կրկին Գավառ քաղաքում տեղացիները պտտահողմ էին նկատել։ Մասնավորապես տորնադոն ցայտուն կերպով երևացել էր Ջիլ համայնքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր