Կենդանակերպի հինգ երջանիկ նշաններ, ովքեր 2026 թվականին բախտավոր կլինեն          «Գոլդ» համարանիշներով «Hummer»-ի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը ու անկանոն կրակոցներ արձակել       Վաշինգտոնը կարող է Կիևում կրկնել այն ​​գործողությունը, որն արդեն փորձել է Կարակասում, և Ուկրաինայի դեպքում հիմքերը շատ ավելի մեծ կլինեն    

12 հուն 2020 12:35

ԱՄՆ-ն շուտով ծնկի է գալու իրանցի ժողովրդի առաջ. Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին իր թվիթերյան օգտահաշվում կատարած գրառման մեջ հայտարարել է, որ ԱՄՆ-ն շուտով ծնկի է գալու իրանցի ժողովրդի առաջ:




«Մի կառավարություն, որի քաղաքականությունը հիմնված է «ծունկը վզին» մոտեցման վրա՝ ինչպես իր ժողովրդի, այնպես էլ ամբողջ աշխարհի մարդկանց նկատմամբ, պետք է որ ուրախ լինի տնտեսական ահաբեկչությամբ և հասարակության նկատմամբ ճնշումներով: Բայց դուք տեսնում եք, որ ոչ թե իրանցիների վիզը, այլ ձեր ծունկն է կոտրվել: Դուք շուտով ծնկի կգաք իրանցի ժողովրդի առաջ»,-գրել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:


Նշենք, որ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը «ծունկը վզին» ասելով նկատի է ունեցել ԱՄՆ-ում ոստիկանի գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի մահը. ոստիկան Դերեկ Չաուվինը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ էր արել նրան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր