Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 հուն 2020 15:22

Ռուսաստանաբնակ հայ բժիշկները պատրաստվում են «բժշկական դեսանտ» իջեցնել ՀՀ–ում

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՀՀ արտգործնախարարությունը պատրաստ է աջակցել բժիշկներին, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու համար Հայաստան գալու ցանկություն են հայտնել։


«Ընդունելով ՀՀ ԱՆ կոչը՝ ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ բժիշկները հանդես են եկել օգնելու նախաձեռնությամբ: Վերջիններս մշտական կապի մեջ են ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ, և մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այդ նախաձեռնությունը կյանքի կոչելու գործում»,-ասաց Նաղդալյանը։
Ավելի վաղ համացանցում տարածվել էր Գ․Գ․ Մելքոնյան անունով օգտատիրոջ գրառումը, որը երեկ հանդես էր եկել բժիշկների խումբ հավաքելու և պատմական հայրենիք գալու կոչով։

«Հայաստանում այսօր կորոնավիրուսի տարածման հետ կապված ծայրահեղ իրավիճակ է։ Փաստացի հիվանդացության պայթյունավտանգ աճ է գրանցվում։ Առողջապահական համակարգի ռեսուրսները սպառման եզրին են։ Հիմա որևէ մեկի մեղավորության հարցը քննարկելու ժամանակը չէ։ Բռնկումը տեղայնացնելու և մարելու համար արագ գործողություններ են հարկավոր։ Այդ պատճառով կոչ եմ անում իմ գործընկերներին՝ ովքեր այս պահին արձակուրդ վերցնելու հնարավորություն ունեն, հավաքվեք և եկեք Երևան՝ օգնությունը անմիջապես տեղում կազմակերպելու համար»,-գրել է նա։
Բժիշկն ընդգծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ են թոքաբաններ, ռեանիմատոլոգներ, թերապևտներ, ինֆեկցիոնիստներ և համաճարակաբաններ։

Նա ավելացրել է, որ յուրաքանչյուր օրը նշանակություն ունի, և Մոսկվայում ձեռք բերված փորձը կարող է օգնել Հայաստանին։

«Բոլորի համար, ովքեր անձամբ պատրաստ են օգնել, թռիչքը և կեցության հարցը կկազմակերպվի ընդունող կողմի հաշվին։ Այս պահին անհրաժեշտ է անհապաղ կազմել այն բժիշկների ցուցակը, որոնք պատրաստ են մեկնել Հայաստան։ Ժամկետներն ու ամսաթվերը հայտնի կդառնան մոտակա երկու օրում։ Նախապես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր արձագանքել են օգնության կոչին»,-գրել է նա։

Այս օգտատերը մեզ հետ զրույցում հայտնեց, որ արդեն ավելի քան 50 բժիշկ է արձագանքել կոչին, ընդ որում` ոչ միայն հայ մասնագետներ։ 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ է արդեն հայտնել, որ հիսուն բժիշկ Ռուսաստանից և տասը մասնագետ Ֆրանսիայից կժամանեն Հայաստան՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարին։ Հիմա քննարկվում է արտակարգ դրության պայմաններում աշխատանքի փորձ ունեցող բժիշկների Հայաստան ժամանելու հարցը։


Լիտվան և Վրաստանը արդեն հայտարարել են բժիշկներին Հայաստան գործուղելու մտադրության մասին։ Մինչ այդ Չինաստանն ու Ռուսաստանը Հայաստանին օգնություն էին հատկացրել դեղամիջոցների և թոքերի արհեստական օդափոխության սարքավորումների տեսքով։ Բացի այդ, ապրիլի 7-ից ռուսական նորագույն ախտորոշիչ լաբորատորիան Հայաստանում կորոնավիուսի թեստավորում է իրականացնում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր