Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

12 հուն 2020 17:00

Ադրբեջանցին ինքնակամ հանձնվել է Հայաստանի իշխանություններին․ մանրամասներ

Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում է հայտնվել Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Նովոսարատովկա գյուղի բնակիչ, 1994 թվականին ծնված Էլշան Ռասուլ Օղլի Ալիեւը: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Արեգունի գյուղի վարչական ղեկավար Սոս Հովհաննիսյանը, ադրբեջանցուն առաջինը նկատել է գյուղի բնակիչներից մեկը, ով Արեգունու ամառային ճամբարի պահակն է:

«Հենց նա էլ ադրբեջանցուն ուղեկցել էր վարչական գրասենյակ: Մեր մեջ խոսակցությունն ընթացավ  առանց թարգանչի, քանի որ ինքս, երկար տարիներ ապրելով Ադրբեջանի շրջանի հայաբնակ գյուղերից մեկում, ինչ-որ չափով տիրապետում եմ ադրբեջաներեն լեզվին: Զրույցին մասնակցեց նաեւ մեր համագյուղացի Ներսիկ Պետրոսյանը, ով ավելի լավ է տիրապետում ադրբեջաներենին: Ադրբեջանցին իր մոտ չուներ որեւէ փաստաթուղթ կամ զենք: Նրա պատմածով՝ ինքը Էլշան  Ռասուլ Օղլի Ալիեւն է՝ ծնված Կալմիկիայում: Հայրը ադրբեջանցի է, մայրը՝ ուկրաինուհի: Ինքը եղել է վեց տարեկան երեխա, երբ բաժանվել են ծնողները: Ուկրաինուհի մայրը լքել է Էլշանին ու իր եղբորը, եւ նրանց խնամքը մնացել է հոր ուսերին, ով եւ վերադարձել է Ադրբեջան եւ երեխաներին հանձնել մանկատուն: Մանկատնից դուրս գալուց հետո Էլշամը թափառականի կյանք է վարել, տարբեր տեղերում չարքաշ ու ծանր աշխատանք կատարել, ապա հայտնվել է Գետաբեկի շրջանում՝ հովվություն անելու: Ապրել է կենցաղային ծանր պայմանների մեջ ու որոշել է հեռանալ Ադրբեջանից: Իր պատմելով՝ քարտեզով երկար է ուսումնասիրել տեղանքը եւ համոզվել, որ ամենամոտիկ ու հարմար կետը Հայաստանն է, դրա համար էլ հոտը թողել եւ անցել է Հայաստան: Նրա պատմելուց հետո ես հրավիրեցի Հայաստանի ԱԱԾ ներկայացուցիչներին, որոնց  եւ հանձնվեց մեր սահմանը հատած ադրբեջանցին»,-ներկայացրեց Սոս Հովհաննիսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր